Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսը հեռանում է. նրան «Բարեկամության» շքանշան է տրվել
© official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսին

© official site of MFA of RA
Անտոնինո Մոնտալտոն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնինո Մոնտալտոյին է փոխանցել ՀՀ նախագահի կողմից շնորհված «Բարեկամության» շքանշանը՝ հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նրա ներդրած նշանակալի ավանդի համար, տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։
«Իր խոսքում Հովհաննիսյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Անտոնինո Մոնտալտոյի անձնուրաց նվիրվածությունը Հայաստանին` սկսած 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից մինչ այժմ։ Այդ գործունեությունը ներառում է մարդասիրական բազմաբնույթ ծրագրեր, առողջապահության ոլորտում լայնածավալ աշխատանք, մշակութային ակտիվություն, այդ թվում պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը, զբոսաշրջության ոլորտում ներգրավվածությունը և այլն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մեծապես կարևորվել է նաև Անտոնինո Մոնտալտոյի կողմից հիմնված Գյումրու կերամիկական դպրոց-արհեստանոցի գործունեությունը։
Անտոնինո Մոնտալտոն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։
© official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսին
© official site of MFA of RA