00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մանկական Եվրատեսիլից» տարիներ անց. հայ մասնակիցներից ով ինչ ճանապարհով է գնացել

© Sputnik / Aram NersesyanՄանկական Եվրատեսիլ-2019»–ի մասնակից Կարինա Իգիթյանը
Մանկական Եվրատեսիլ-2019»–ի մասնակից Կարինա Իգիթյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2022
Մանկական Եվրատեսիլ-2019»–ի մասնակից Կարինա Իգիթյանը
Բաժանորդագրվել
Հաշված օրեր անց Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Մինչ հանդիսատեսը սպասում է Նարեի հաղթանակին, իսկ կազմակերպիչները բացառիկ շոու են խոստանում, Sputnik Արմենիան զրուցել է նախորդ տարիների մասնակիցներից մի քանիսի հետ։
Հայաստանը 2007 թվականից ի վեր մասնակցում է «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որի հոբելյանական 20-ամյակն այս տարի կնշվի Երևանում։ Sputnik Արմենիան պարզել է, թե այդ տարիների ընթացքում Հայաստանը ներկայացրած մասնակիցներից ով ինչ ճանապարհով է գնացել։
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում 2007 թվականին Հայաստանը «Երազանք» երգով ներկայացրեց «Արևիկ» խումբը, որը հավաքեց 136 միավոր և մեկ միավորի տարբերությամբ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Մարիաննա Ջավախյան, «Արևիկ» խմբի մենակատարներից

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում առաջին անգամ Հայաստանը ներկայացնելը մեծ ոգևորություն, մեծ պատասխանատվություն էր։ Կարելի է ասել՝ մրցույթից հետո այլևս երգով չեմ զբաղվել: Կարծում եմ՝ ցանկացած մարդ, որը կյանքի որևէ ժամանակաշրջանում զբաղվել է երաժշտությամբ, եղել է բեմում, այդ ժամանակաշրջանը համարում է հետաքրքիր ու հիշարժան: Իմ դեպքում դա պատանեկությունն էր, և պատանեկության իմ հիշողությունները շատ վառ են, պայծառ, հիմնականում կապված են բեմի հետ: Կարծում եմ՝ եթե մեծ ցանկություն ունենայի, կշարունակեի երգել: Եթե չեմ շարունակել, ուրեմն այլ ոլորտներում ինձ փորձելու ցանկությունն էլ է մեծ եղել։ Բացի այդ, ես ինձ չեմ համարում ուժեղ վոկալային տվյալներ ունեցող երգչուհի։
Դպրոցն ավարտելուց հետո սովորեցի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Այնուհետև ուսումս շարունակեցի Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային կապերի բաժնում, ապա Անգլիայում։
«Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարը կլինի Ռոբին ռոբոտը
Այժմ միջազգային կազմակերպություններում հետազոտական աշխատանքով եմ զբաղվում կայուն զարգացման ոլորտում։ Երաժշտությունից հեռու ոլորտ ընտրելն ինքնաբերաբար չի ստացվել: Դա իմ մտածված որոշումն էր, որի համար չեմ զղջում։
Երբեմն անտանելի կարոտում եմ երգելը, բեմը, բայց հիմա ունկնդիրներս իմ հարազատներն ու ընկերներն են։ Իրականում դժվար է բեմից հեռու լինելը, հատկապես, երբ ընկերներդ, ընտանիքդ միշտ հպարտանում էին գրանցածդ հաջողություններով։ Այժմ մեծացնում եմ երեխայիս, ճիշտ է` 2 տարեկան դեռ չկա, բայց «Արևիկ» համույթի երգերի տակ է մեծանում։ Ես կուզեմ, որ նա երաշտական կրթություն ստանա ու իմ նման գունեղ մանկություն ունենա։
Կիպրոսի Լեմասոս քաղաքում «Մանկական Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան «Իմ երգի հնչյունը» երգով և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

Մոնիկա Մանուչարովա

Երբ Հայաստանում անցկացվող նախընտրական փուլում հաղթեցի, ու հայտարարեցին իմ անունը, հավատս չէր գալիս։ Ամենավերջում կանգնած էի ու առաջ չէի գալիս։ Իսկ արդեն Կիպրոսի մեծ դահլիճը, այդքան հանդիսատեսն այնքան տպավորիչ էին, որ հնարավոր չէ մոռանալ։ Ելույթիցս առաջ սարսափելի ատամնացավ ունեի, աչքերիցս արցունքներ էին գնում, բայց ինձ հավաքեցի ու բեմում մոռացա ցավի մասին։ Մինչև հիմա հիշում եմ երգելուս ընթացքում երևացող ամեն դրոշն ու լույսը։
Մրցույթին մասնակցելն ինձ տվեց մի շարք լավ ընկերներ տվեց, որոնց հետ մինչ օրս կապի մեջ եմ։ Հատկապես շատ եմ սիրում 2008 թվականին մրցույթում հաղթող ճանաչված վրացական «Բզիկեբի» (վրաց.՝ ბზიკები, «կրետներ»), համույթին։ Մինչ օրս շփվում եմ խմբի մասնակիցների` Մարիամ Կիկուաշվիլիի և Մարիամ Թաթուլավիլիի հետ։
Երբ 2011 թվականին (Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլն» առաջին անգամ անցկացվեց Հայաստանում) իրենք եկան Հայաստան, ելույթից առաջ վազելով եկան ինձ գրկեցին ու երեքով ընկանք գետնին։ Մինչև հիմա անզուսպ ծիծաղով ենք հիշում։
Փշաքաղվելու աստիճան գեղեցիկ ձայն. Ռոզա Լինը ելույթ է ունեցել իտալական «X Factor»–ում
Մրցույթից հետո շարունակեցի երաժշտական ուղիս, ավարտեցի Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, ապա կրթությունս շարունակեցի ՌԴ–ում ` Միխայիլ Գլինկայի անվան ակադեմիայում։
2018 թվականին, երբ Սևակ Խանաղյանը Հայաստանը ներկայացնում էր «Եվրատեսիլ–2018» մրցույթում, ես ներառված էի բեք վոկալիստների ցանկում։ Մինչև 2019 թվականը համերգային ծրագրերով եղել եմ ԱՄՆ–ում, Եվրոպայի մի շարք քաղաքներում` Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, այնուհետև Ուրուգվայում, Պորտուգալիայում, Բրազիլիայում և մի շարք այլ քաղաքներում։
2019 թվականին ամուսնացել եմ, 2020 թվականին ծնվել է տղաս` Արեգը։ Այժմ մեծացնում եմ որդուս, բայց խոստանում եմ` մի քանի ամիս անց անակնկալներ կունենամ երկրպագուներիս համար։
«Մանկական Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանին հաղթանակ բերեց երգիչ Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով

Վլադիմիր Արզումանյան

Ես վստահ էի, որ մրցույթում հաղթելու եմ, անգամ մեկ օր առաջ երազ էի տեսել, քնիցս արթնացա, ասացի, որ ես հաղթելու եմ։ Հիմա ավելի շատ եմ ընկալում, թե ինչ եմ արել 13 տարեկանում։
Մրցույթից հետո արդեն ձայնս սկսվեց փոխվել, ուսուցիչներս արգելեցին երգել։ Այդ դադարի ընթացքում ընտանիքիս հետ տեղափոխվեցի ԱՄՆ։ 8 ամիս այնտեղ ապրելուց հետո ծնողներիս կարողացա համոզել ու հետ գալ Արցախ։ Այնուհետև գնացի բանակ։ Այժմ սովորում եմ Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Զբաղվում եմ նաև վոկալով։ Դեկտեմբերի 5–ի համար անակնկալ ունեմ։ Մրցույթից 12 տարի անց նորից կերգեմ Հայաստանին հաղթանակ բերած «Մամա» երգն արդեն նոր մոտեցմամբ։ Այժմ աշխատում եմ նոր երգերի վրա, հնարավոր է` նաև տեսահոլովակ ներկայացնեմ։
2011 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը, և մեր մասնակիցը` Դալիթա Ավանեսյանն իր «Welcome to Armenia» երգով 13 երկրների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

Դալիթա Ավանեսյան

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթն ինձ նախևառաջ տվեց միջազգային ճանաչում ունեցող մարդկանց հետ աշխատելու փորձ, տարբեր արտիստների հետ շփվելու հնարավորություն, ճանաչում իմ երկրում և միջազգային հարթակում։
2011 թվականից սոցցանցերում ունեմ արտասահմանցի հետևորդներ, որոնք մինչ օրս հետաքրքությամբ հետևում են գործունեությանս։ Մրցույթից հետո եղան շատ հրավերներ արտերկրից, լավ փորձ ձեռք բերեցի։
Եթե «Եվրատեսիլին» մասնակցելուց առաջ ուզում էի երգչուհի դառնալ, ապա բարձր դասարաններում հասկացա, որ ուրիշ բանով էլ եմ ուզում զբաղվել։ Ընդունվեցի Ամերիկյան համալսարանի համակարգչային գիտություններ և տեխնոլոգիա բաժինը, որտեղ էլ հիմա դասախոսություն եմ կարդում։
Դրան զուգահեռ նկարահանվում եմ նաև հեռուստասերիալներում։ Շատ եմ սիրում դերասանական ոլորտը, երևի ավելի շատ, քան երաժշտականը, բայց դեռ չեմ պլանավորում մասնագիտական կրթություն ստանալ։ Գործընկերներս ասում են, որ փորձն ավելի կարևոր է։ 2020 թվականին նկարահանվեցի հայ-ամերիկյան «Purgatory» սերիալում, որին հաջորդեց «Մի անգամ դպրոցում» արկածային կատակերգությունը։
Այժմ նկարահանվում եմ «Հատուկ դասարան» հեռուստասերիալում։ Նկարահանվելուց առաջ միակ պայմանն այն է, որ պետք է մինչև վերջ ծանոթ լինեմ սցենարին, որպեսզի հասկանամ` ուզում եմ այդ դերում խաղալ, թե ոչ։
Առաջիկայում դժվար թե իմ հանդիսատեսին ուրախացնեմ երաժշտական նորությունով, թեև ցանկություն կա, բայց ժամանակ չկա։
Բոլորին սիրով սպասում եմ դեկտեմբերի 5–ին «Մանկական Եվրատեսիլ–2022»–ի բացման և տոնածառի լույսերի վառման արարողությանը, որում հանդես կգամ որպես հաղորդավար։ Բացի այդ, ընդգրկված եմ նաև մրցույթի ժյուրիի կազմում։
2013 թվականին Մոնիկա Ավանեսյանն իր «Choco Factory» երգով Հայաստանը ներկայացրեց Ուկրաինայում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

Մոնիկա Ավանեսյան

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթն ինձ շատ բան է տվել` մասնագիտական աճ, մի շարք նոր ընկերներ, ճանաչում, համերգային շրջագայություններ։ Ես 6 տարեկանից երգում եմ, ավարտել եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, սկզբում` ջութակի, հետո` վոկալի բաժինը։ Մրցույթից հետո շարունակել եմ վոկալով զբաղվել մինչև Կոմիտասի անվան կոնսերվատորիա ընդունվելս։
Կոնսերվատորիայում ընդունվել եմ ջութակի բաժին։ Այդ տարիներին վոկալով արդեն համարյա չէի զբաղվում։
Հիմա ՏՏ ոլորտում եմ աշխատում, ծրագրավորող եմ։ Երաժշտությունը հիմա ավելի շատ երկրորդ պլան է մղվել ու դարձել սիրելի հոբբի։
Երբ երգում եմ կամ նվագում, ուղղակի հաճույք եմ ստանում։ Արդեն 2 ամիս է` վերսկսել եմ վոկալի դասընթացները, պլանավորում եմ երգչուհի Էմմա Պետրոսյանի մոտ դասերի հաճախել։
Երբեմն ինքս ինձ համար փոքրիկ տեսահոլովակներ եմ նկարահանում, տարբեր ջազ երգիչների կատարումների cover տարբերակով եմ հանդես գալիս և հրապարակում «Ինստագրամում»։
Հետագայում, եթե ժամանակս ների, չեմ բացառում, որ իմ հանդիսատեսի համար նաև տեսահոլովակներով հանդես գամ։
Այս տարվա մեր մասնակցին մաղթում եմ, որ կարողանա բեմում հուզմունքը հաղթահարել։ Մենք բոլոր շանսերն ունենք այս տարի էլ մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար։
Դեկտեմբերի 5-ին անձամբ ելույթ կունենամ Հանրապետության հրապարակում, կերգեմ իմ երգը, բայց արդեն նոր մատուցմամբ, իսկ դեկտեմբերի 11-ին երկրում չեմ լինելու, բայց սրտի թրթիռով սպասելու եմ Նարեի ելույթին։
Վրաստանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ–2017» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Միքայել Գրիգորյանը` Միշան։ Նա իր «Բումերանգ» երգով 148 միավոր վաստակեց և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Միքայել Գրիգորյան

«Մանկական Եվրատեսիլը» նախ շատ մեծ փորձ էր ինձ համար, մեծ բեմ, որում պետք է ելույթ ունենա յուրաքանչյուր արտիստ։ Դե իսկ սեփական երկիրը ներկայացնելը մեծ պատիվ է ու պատասխանատվություն, հուզմունք։ Ես մրցույթում իմ առջև դրված խնդիրը կատարել եմ։ «Մանկական Եվրատեսիլն» ինձ շատ բան տվեց, թերևս ամենակարևորն այն է, որ հիմա հարթում եմ իմ երաժշտական ուղին` երգեր եմ գրում, գործիքավորում եմ անում և փորձում եմ կայանալ որպես մեներգիչ։ Առաջիկայում իմ հանդիսատեսի համար անակնկալներ ունեմ։
2018 թվականին Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ–2018»-ում Հայաստանը ներկայացրեց Լևոնը (L.E.V.O.N համանուն երգով) և գրավեց 9-րդ հորիզոնականը։

Լևոն

Ոչ մի բան մեր կյանքում առանց հետքի չի անցնում, հատկապես «Մանկական Եվրատեսիլի» նման մասշտաբային մրցույթը։ Նախևառաջ այդ մրցույթն ինձ համար մեծ պատասխանատվություն էր, նաև հսկայական փորձ։ Շատ ուրախ եմ, որ աշխատել եմ մեծ ու պրոֆեսիոնալ թիմի հետ: Իմ ամենամեծ երազանքներն ու նպատակները ստացան ամուր ու պինդ հիմք ( շատ բաներ չեմ կարող հրապարակայնացնել), գիտեմ,որ ճիշտ ճանապարհի վրա եմ: Երաժշտությունն իմ մեջ է։
Մրցույթից հետո եղան բազմաթիվ առաջարկներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ–ից, ինձ առաջարկում էին շատ լուրջ նախագծերում հանդես գալ։ Սակայն ամենամեծ խոչընդոտն իմ ձայնի փոփոխությունն էր։ Մենք որոշեցինք նայել ոչ թե մոտ ապագային,այլ ավելի հեռու։ Իմ կյանքում սկսվեց մի կարևոր շրջան, որի ընթացքում ես սկսեցի ուսումնասիրել տարբեր երաժշտական գործիքներ, ինքնուրույն գրել երաժշտություն թե՛ իմ, թե՛ ուրիշների համար։
Կարծում եմ, որ իմ ձեռք բերած հմտությունները կօգնեն իմ մտքերն արտահայտել երաժշտության լեզվով։ Ես բացահայտեցի, որ երաժշտությունը խորքային ուսումնասիրությունից հետո նոր հորիզոններ, նոր երանգներ են իմ առաջ բացվում։ Շուտով իմ հանդիսատեսին կներկայացնեմ նոր երգս։
Լեհաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Կարինա Իգիթյանն իր «Colours Of Your Dream» երգով ու զբաղեցրեց 9–րդ հորիզոնականը։

Կարինա Իգիթյան

«Մանկական Եվրատեսիլն» իմ կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ շատ դրական էմոցիաներ են կապկված մրցույթի հետ։ Ամեն ինչ ուրախ էր, պայծառ ու գունեղ։ Բացի այն, որ մրցույթն ինձ մեծ փորձ տվեց, ընկերացա շատ տաղանդավոր արտիստների հետ, մինչ օրս շփվում ենք, ուրախանում իրար հաջողություններով։
Ընտանիքիս անդամները պատմում են, որ դեռ շատ փոքր տարիքից սիրել եմ երգել, պարել, իսկ «Եվրատեսիլում» ելույթ ունենալն ուղղակի երազանք էր, որը կատարվեց։ Մրցույթին մասնակցելուց առաջ երգարվեստում քայլ առ քայլ առաջ գնալու հստակ նպատակ ունեի։ Իմ նպատակը հիմա էլ բեմում լինելն է, դա է իմ տարերքը։ Իսկ օրեր հետո նոր մարտահրավեր է ինձ սպասում․ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում լինելու եմ հաղորդավարի դերում։ Շատ ուրախ եմ, որ այդ պատասխանատու գործն ինձ է վստահված։ Հիմա շատ եմ աշխատում ինձ վրա, որ ամեն ինչ անթերի անցնի։ Այս դեպքում պրոֆեսիոնալիզմը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր, քանի որ միլիոնավոր մարդիկ հետևելու են մրցույթին։ Այս տարվա մասնակիցը` Նարեն, որը շատ աշխատասեր ու տաղանդավոր աղջիկ է, հնարավորություն ունի վայելելու այն 3 րոպեն, որը կտա մրցույթը։ Հանդիսատեսի սերը, ծափերն ու ժպիտները ամենակարևորն են, որոնք երբեք չեն մոռացվում։
Լրահոս
0