Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանցիների քայլերի մասին տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Արցախի պետական մարմինները ձեռնարկում են հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Լավրովն ասաց` ՀՀ մեղքով Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բանակցային սեղանից. Մամիջանյան
Լրահոս
0