Երևանում ավտոմեքենա է ընկել կամրջից

© Photo : official site of MES of RA Կամրջից ընկած ավտոմեքենան
Կամրջից ընկած ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2022
Կամրջից ընկած ավտոմեքենան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենա է ընկել կամրջից, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 3-ին` ժամը 18:52-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու սկզբնամասում «Lexus NX 300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Խ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կամրջի ստորին հատվածում, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Մ. Խ.-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
© Photo : official site of MES of RA Կամրջից ընկած ավտոմեքենան
ДТП в Сликянском районе (3 декабря 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2022
Կամրջից ընկած ավտոմեքենան
Խոշոր ավտովթար Վաղաշեն գյուղի մոտ. տուժածների վիճակը ծանր է, կա նաև զոհ
Լրահոս
0