https://armeniasputnik.am/20221204/hnaravvor-amen-ban-anelu-enq-iravitshaky-shtkelu-hamar-erevani-qaghaqapet-52161687.html
Հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար. Երևանի քաղաքապետ
Հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար. Երևանի քաղաքապետ
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վստահ է, որ քննարկումները քիչ չէին լինի, եթե քաղաքում զարդարանքներ ընդհանարապես չլինեին։ 04.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-04T12:14+0400
2022-12-04T12:14+0400
2022-12-04T12:17+0400
հայաստան
երևան
հրաչյա սարգսյան
մանկական եվրատեսիլ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1538/59/15385982_0:0:1600:901_1920x0_80_0_0_cdaab3c68c6f6e0c26c1bed032a944f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոստովանել է, որ քաղաքի նախատոնական զարդարանքի և լուսավորության աշխատանքների հարցում բացթողումներ են թույլ տվել։Ծակած քարը գետնին չի մնաՆշենք, որ արդեն քանի օր է` համացանցում բուռն քննարկման թեմա են դարձել շենքերի ճակատային հատվածների վրա հայտնված հեղույսները, որոնք ամրացվել են քաղաքի տոնական ձևավորման համար։Քաղաքապետը վստահեցրել է, որ հանրային քննարկումները քիչ չէին լինի, եթե քաղաքում զարդարանքներ ընդհանրապես չլինեին։Վանդալիզմ է. ճարտարապետն առաջարկում է պատժել հրապարակի շենքերի զարդարման պատասխանատուներինՆա հիշեցրել է, որ այս տարի Երևանում է անցկացվելու «Մանկական Եվրատեսիլ–2022» միջազգային երգի մրցույթը, և նշել է, որ դա մայրաքաղաք Երևանն ու երևանցուն բոլոր կողմերից հյուրերին ցույց տալու եզակի հնարավորություն է ։«Մանկական Եվրատեսիլ–2022» միջազգային երգի մրցույթը Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 10-ին և 11-ին։ Այդ իսկ պատճառով այս տարի տոնական ձևավորման ու գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն ավելի շուտ են սկսվել։Դեկտեմբերի 5-ին կեսօրից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցներըՏոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5-ին, այդ օրը նախատեսված է նաև «Մանկական Եվրատեսիլ–2022» միջազգային երգի մրցույթի պաշտոնական բացման արարողությունը։Երևանի տոնական լուսավորությունն այս տարի բացառիկ է լինելու. կծախսվի 285 միլիոն դրամ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1538/59/15385982_0:0:1424:1068_1920x0_80_0_0_8a43ac1a44965699f87e20a44d2c76a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երևան, հրաչյա սարգսյան, մանկական եվրատեսիլ
հայաստան, երևան, հրաչյա սարգսյան, մանկական եվրատեսիլ
Հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար. Երևանի քաղաքապետ
12:14 04.12.2022 (Թարմացված է: 12:17 04.12.2022) Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վստահ է, որ քննարկումները քիչ չէին լինի, եթե քաղաքում զարդարանքներ ընդհանարապես չլինեին։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոստովանել է, որ քաղաքի նախատոնական զարդարանքի և լուսավորության աշխատանքների հարցում բացթողումներ են թույլ տվել։
Նշենք, որ արդեն քանի օր է` համացանցում բուռն քննարկման թեմա են դարձել շենքերի ճակատային հատվածների վրա հայտնված հեղույսները, որոնք ամրացվել են քաղաքի տոնական ձևավորման համար։
«Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Սարգսյանը։
Քաղաքապետը վստահեցրել է, որ հանրային քննարկումները քիչ չէին լինի, եթե քաղաքում զարդարանքներ ընդհանրապես չլինեին։
Նա հիշեցրել է, որ այս տարի Երևանում է անցկացվելու
«Մանկական Եվրատեսիլ–2022» միջազգային երգի մրցույթը, և նշել է, որ դա մայրաքաղաք Երևանն ու երևանցուն բոլոր կողմերից հյուրերին ցույց տալու եզակի հնարավորություն է ։
«Մանկական Եվրատեսիլ–2022» միջազգային երգի մրցույթը Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 10-ին և 11-ին։ Այդ իսկ պատճառով այս տարի տոնական ձևավորման ու գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն ավելի շուտ են սկսվել։
Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5-ին, այդ օրը նախատեսված է նաև «Մանկական Եվրատեսիլ–2022» միջազգային երգի մրցույթի պաշտոնական բացման արարողությունը։