ԴԺՀ–ում օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման երկու կետ է խոցվել. ՌԴ ՊՆ

© Наталья СеливерстоваՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2022
ՌԴ ՊՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ՊՆ–ն հատուկ գործողությունների ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման երկու կետ է խոցել ԴԺՀ–ում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ ՌԴ զորքը Զապորոժիեի մարզում ռազմամթերքի ուկրաինական պահեստ է ոչնչացրել։
Բացի այդ, օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին Խարկովի մարզում և ԴԺՀ–ում կառավարման 7 կետ, ինչպես նաև 193 շրջանների կրակային դիրքերում 72 հրետանային ստորաբաժանում, կենդանի ուժ և զինտեխնիկա են խոցել։
Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով ավերվել է Դոնեցկի Սուրբծննդյան տաճարը
ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում ասվում է, որ ՌԴ զորքերը մեկ օրվա ընթացքում ԴԺՀ–ում ԱՄՆ արտադրության AN/TPQ-37 հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայան և Ս-300 զենիթահրթիռային համակարգի ռադիոլոկացիոն կայան են խոցել։
ՌԴ ԶՈւ–ն ԴԺՀ–ի Նիկոլսկի ուղղությամբ հետ է մղել Ուկրաինայի ԶՈւ–ի հակագրոհը, ոչնչացվել է մինչև 30 զինվորական և 5 միավոր տեխնիկա։
ԼԺՀ–ում և Խարկովի մարզում մեկ օրում ավելի քան 125 ուկրաինացի զինվորական է ոչնչացվել և վիրավորել։
Գերատեսչության տվյալով` ՌԴ ԶՈւ–ն Խարկովի մարզի Տաբաևկայի շրջանի Կուպյանսկ քաղաքի ուղղությամբ խոցել է Ուկրաինայի վաշտային մարտավարական խմբի տեղակայման վայրը։
Կարմիր Լիմանի ուղղությամբ երկու մարտավարական խմբերի գրոհի փորձ է ձախողվել։ Ռայգորոդկայի շրջանում ուկրաինական դիվերսիոն–հետախուզական երկու խումբ է ոչնչացվել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 284-րդ օրը։
Լրահոս
0