00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդները մեկնել են Գերմանիա` 12–օրյա վերապատրաստում անցնելու

© Sputnik / Aram NersesyanԱվտոբուս
Ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2022
Ավտոբուս
Բաժանորդագրվել
Նախատեսված է, որ գերմանական արտադրության «MAN» մակնիշի ավտոբուսները Երևանում կլինեն 2023 թվականի ապրիլին։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդներ այսօր մեկնել են Գերմանիա ` 12–օրյա վերապատրաստում անցնելու։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկությունը հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։
Երևանը մոտ 1 տարի անց 100 նոր ավտոբուս կունենա. քաղաքապետը պայմանագիր է ստորագրել
Նրա խոսքով` վարորդների ընդունելության գործընթացը կրելու է ամենօրյա բնույթ։
«Այս պահի դրությամբ ունենք 275 գրանցված վարորդ, որոնք հիմնականում Արարատի և Արմավիրի մարզից են։ Առաջիկայում նրանց փաստաթղթերը կենթարկվեն մանրակրկիտ զննության, որից հետո ամեն կիրակի մեզ մոտ կկազմակերպվի պրակտիկ ավտոբուսով երթևեկ»,– նշեց Թարփոշյանը։
«Զվարթնոց» տանող նոր ճանապարհ, ավտոբուսային դեպո. ինչ ծրագրեր ունի Երևանի քաղաքապետարանը
Հիշեցնենք, որ դեռևս մայիսին հայտնի դարձավ, որ Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերելու 100 հատ գերմանական արտադրության 12–մետրանոց «MAN» մակնիշի ավտոբուս, որոնք Երևանում կլինեն 2023 թվականի մարտ–ապրիլ ամիսներին։
Խախտումներ երևանյան ավտոբուսների գնման ընթացակարգում. ՄՊՀ–ն վարույթ է հարուցել
Լրահոս
0