00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կլուծարի՞ Իրանը բարքերի ոստիկանությունը. իրանագետի մեկնաբանությունը

© AFP 2024 / HAMED MALEKPOURԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրանագետը կարծում է` իսլամական համակարգը պահելու համար Իրանի իշխանությունները հնարավոր է գնան որոշակի զիջումների, թեպետ ունեն նաև որոշակի վախ, որ միանգամից տրված ազատությունը ևս կարող է համակարգը փլուզել։
Հաշվի առնելով Իրանում զանգվածային բողոքի ցույցերը և առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունները` հնարավոր է Իրանի կառավարությունը որոշի լուծարել բարքերի ոստիկանությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը` անդրադառնալով Իրանում բարքերի ոստիկանության լուծարման վերաբերյալ մամուլում շրջանառվող նյութերին։
Իրանագետը նկատում է, որ բարքերի ոստիկանությունը լուծարելու վերաբերյալ խոսակցությունները սկսվել են դեռ Իրանի նախկին կառավարության օրոք, սակայն նոր կառավարությունը կրկին շեշտադրումը դրել է այդ ոստիկանների աշխատանքի վրա, որպեսզի հսկեն մարդկանց վարքը։
«Ես կարծում եմ՝ այդ ցույցերը նաև պատասխան են Ռայիսի կառավարությանը, որը ենթահող էր պատրաստել ոստիկանությունը լուծարելու համար, բայց չարեց»,–ասաց իրանագետը։
Նա նշեց, որ վերջին տվյալներով Իրանի մայրաքաղաք Թեհրանում գրեթե չեն երևում բարքերի ոստիկանության շրջիկ մեքենաները, որը հնարավոր է հենց ցույցերի արդյունքն է, բայց մյուս քաղաքներում, օրինակ՝ Մաշհադում, իրավիճակն ավելի է խստացել.
«Ոստիկանության մեքենաները շրջում են, և անգամ մեքենաներում առանց հիջաբ կնոջը տեսնելիս մեքենայի տերը կարճ հաղորդագրություն է ստանում՝ ոստիկանություն ներկայանալու պահանջով»,–ասաց Առաքելյանը։
Իրանագետը կարծում է` իսլամական համակարգը պահելու համար Իրանի իշխանությունները հնարավոր է գնան որոշակի զիջումների, թեպետ ունեն նաև որոշակի վախ, որ միանգամից տրված ազատությունը ևս կարող է համակարգը փլուզել։
«Արդեն երեք ամիս չդադարող ցույցերը և նաև առաջիկա ընտրությունները հաշվի առնելով` կարող է տեսնենք մեղմացում հանուն համակարգի պահպանման»,–ասաց նա։
Իրանում վերջին անկարգությունների ընթացքում առնվազն 200 մարդ է զոհվել. պաշտոնական
Անդրադառնալով ցույցերի և Արևմուտքի միջև կապին` իրանագետը նշեց, որ նորություն չէ, որ Արևմուտքի ցանկացած քաղաքացիական հասարակական ընդվզում փորձել է օգտագործել Իրանի համակարգի վրա ճնշումներ գործադրելու համար։ Ու այս անգամ էլ Թեհրանին ընդդիմադիր հեռուստաալիքների միջոցով, որոնք դրսից են հեռարձակվում, Արևմուտքը փորձում է հեռակա կոորդինացնել բողոքի ակցիաները` տարբեր հայտարարություններով ու կոչերով։
«Եթե միայն հասարակական ընդվզում լինի, կառավարությունը կկարողանա փոխզիջման գնալ, բայց հիմա մենք տեսնում ենք, որ անջատողական խմբավորումները զինյալ պայքարի են դուրս գալիս։ Շատ բնական է, որ բանակը դրա դեմն առնելու է, և այնտեղ լինելու են զոհեր։ Ընդդիմադիր մամուլը ներկայացնում է, թե Իրանի բանակը կամ ոստիկանությունը զենք է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ՝ չնշելով, որ այդ ցուցարարները անջատողակններ են, որ նրանք բարիկադներ են կազմել փողոցում և զենք են կիրառել ոստիկանության դեմ»,–ասաց իրանագետը։
Առաքելյանը մտավախություն ունի, որ Իրանն էլ կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ Լիբիան, Սիրիան, Թունիսը։
Իսլամական համակարգի փլուզումից հետո, մեր զրուցակցի կարծիքով, Իրանը խաղաղ օրեր չի տեսնելու, քանի որ Արևմուտքը փորձելու է ոչնչացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։
Սա, նրա խոսքով, սպառնալիք է նաև Հայաստանի անվտանգության համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։
Ցույցեր Իրանում ու Չինաստանում․ Արևմուտքն իր հին հաղթաթուղթն է գործի դնում
Լրահոս
0