00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է հարուցվել

© Sputnik / Asatur YesayantsՎլադիմիր Գասպարյան
Վլադիմիր Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2022
Վլադիմիր Գասպարյան
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին ոստիկանապետը կոչումներ է շնորհել կնոջն ու աշխատավարձ տվել, բայց, ըստ դատախազության, նա աշխատանքի ընդհանրապես չի հաճախել։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ` Սուսաննա Գասպարյանի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։

Ըստ հաղորդագրության` Սուսաննա Գասպարյանը 2000-2011 թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ` ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, նույն բաժնի ավագ սպայի, ինչպես նաև բաժանմունքի ավագ սպայի։ Այդ տարիներին նա աշխատանքի չի հաճախել, սակայն 17 մլն 275 հազար դրամ աշխատավարձ է ստացել։

Բացի այդ, Սուսաննա Գասպարյանը 2011-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2018-ի մայիսի 11-ը զբաղեցրել է ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնը, սակայն կրկին աշխատանքի չի հաճախել։ Բայց 2011թ. դեկտեմբերի 30-ի և 2016թ. դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել է փոխգնդապետի, ապա գնդապետի հատուկ կոչումներ։ Ավելին` կնոջ անվամբ 19 մլն 422 հազար դրամ է փոխանցվել:
Նշվում է, որ Վլադիմիր Գասպարյանը տեղյակ է եղել այս ամենի մասին, և հենց նա էլ կոչումներ է շնորհել կնոջը։
Որոշվել է Սուսաննա Գասպարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։
Նրան մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Հիշեցնենք` նոյեմբերի 30-ին դատախազությունը հայտնել էր, որ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յ.Գ.–ի նկատմամբ։ Նա նույնպես տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանությունում, սակայն աշխատանքի չի հաճախել ու աշխատավարձ է ստացվել։
Լրահոս
0