Զբոսաշրջիկների թիվն ավելացել է. 2019-ի տվյալները գերազանցել ենք

© Sputnik / Shushanik AvdalyanСколько туристов посетило Армению в 2022 году
Сколько туристов посетило Армению в 2022 году - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների պատկերը։
2022թ. առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը 1.54 միլիոն մարդ է եղել։ Տեղեկությունը հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։
«Այս տարի առաջին անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն` 2019 թվականի նոյեմբերին գրանցված 140 376 այցելության դիմաց»,–ասվում է հաղորդագրության մեջ։
© Sputnik / Shushanik AvdalyanՔանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2022 թվականին
Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2022 թվականին - Sputnik Արմենիա, 1920, 05.12.2022
Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2022 թվականին
Նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերին ունեցել ենք 85 762 այցելություն:
Ի դեպ` ամենաշատը ՀՀ են եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից և Գերմանիայից։ՀՀ եկածների գերակշիռ մասը` 49 տոկոսը, 36-63 տարեկան են։ Մեծամասամբ կին զբոսաշրջիկներն են այստեղ գալիս։
Լրահոս
0