00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ասֆալտ փռողը չի կարող գործ անել. ե՞րբ կավարտվի Կոռնիձորի ճանապարհի շինարարությունը

© Sputnik / Aram NersesyanԱսֆալտապատում
Ասֆալտապատում - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2022
Ասֆալտապատում
Բաժանորդագրվել
Թեպետ Խոտ–Որոտան ճանապարհի կառուցումը սկսվել է դեռ 2021 թվականին, սակայն «Ճանապարհաշինարար» ընկերության տնօրենի կարծիքով` եթե այդ ճանապարհահատվածի շինարարությունը մինչև 2023 թվականի վերջ ավարտեն, հերոսություն կլինի։
Սյունիքում սահմանամերձ դարձած որոշ բնակավայրերի այլընտրանքային ճանապարհները կառուցվում են մեծ դժվարություններով։ Spuntik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիայի նախագահ, «Ճանապարհաշինարար» ընկերության տնօրեն էդուարդ Բեզոյանը, որին վստահված է այդ ճանապարհների կառուցումը։
Խոսքը մասնավորապես վերաբերում է Խոտ-Որոտան, Լաչինի միջանցքի նոր երթուղու՝ Հագարի գետ-Կոռնիձոր-Տեղ ճանապարհահատվածին։
«Բնակլիմայական վատ պայմաններ են, ամեն քայլափոխի խնդիր է, որը լուծում է պահանջում։ Հիմա, ինչպես ասում են, ասֆալտ փռողը չի կարող գործ անել, բայց այդ բարդությունները պետք է հաղթահարենք, ուզում ենք անպայման ժամկետներում անենք, վերջացնենք»,– ասաց Բեզոյանը։
Նրա խոսքով` Կոռնիձորի ճանապարհը, որը շուրջ 11 կմ է, չնայած դժվարություններին, նախատեսվում է ավարտվել 2023 թվականի ապրիլի 1–ին։ Այդ ճանապարհի կառուցման համար հատկացվել է 9 միլիարդ դրամ։
Տեղ-Կոռնիձոր ճանապարհի հողային աշխատանքները կավարտեն մինչև տարեվերջ
Սակայն անհամեմատ մեծ խնդիրներ են առաջանում Խոտ–Որոտան ավտոճանապարհի շինհրապարակում։ Շուրջ 11.5 կմ–անոց ճանապարհահատվածում անընդհատ սողանքներ և փլուզումներ են, ինչն էլ պատճառ է դառնում աշխատանքների անընդհատ հետաձգման։
Նոր խնդիր Սյունիքի ճանապարհներին. Խոտ-Որոտան ճանապարհին դարձյալ փլուզում է տեղի ունեցել
«Խոտ–Որոտանի համար հատկացվել է 4-5 միլիարդ դրամ։ Այդ ճանապարհը, որը մոտ 11.5 կմ է, ավելի բարդ է, քան Կոռնիձորի ճանապարհը, թեպետ ծավալներով ավելի քիչ է»,–ասաց նա։
Հետևաբար, թեպետ Խոտ–Որոտան ճանապարհի կառուցումը սկսվել է դեռ 2021 թվականին, սակայն Բեզոյանի կարծիքով` եթե մինչև 2023 թվականի վերջ այդ ճանապարհահատվածի շինարարությունը ավարտեն, հերոսություն կլինի։
Նկատենք, որ նշված ժամկետները չեն համապատասխանում նախապես հայտարարվածին։ Ավելի վաղ ասվել էր, որ Խոտ–Որոտանի հողային պաստառի և արհեստական կառուցվածքների կառուցումը նախատեսված է ավարտել 2022թ-ին, իսկ ճանապարհային պատվածքն իրականացնել 2023թ.-ին։
Այնուամենայնիվ մասնագետը պնդում է, որ կառուցվող ճանապարհները համահունչ են լինելու ժամանակակից ճանապարհաշինության բոլոր նորմերին։ Այն լինելու է ռազմավարական նշանակության ճանապարհ և նախատեսված է լինելու բոլոր տիպի մեքենաների համար։
Լրահոս
0