https://armeniasputnik.am/20221206/evrasiajum-nvor-hamashkharhajin-metsamasnutjun-e-dzevavvorvum-ushakvov-52230702.html
Եվրասիայում նոր համաշխարհային մեծամասնություն է ձևավորվում. Ուշակով
Եվրասիայում նոր համաշխարհային մեծամասնություն է ձևավորվում. Ուշակով
Եվրասիական տարածքում գործող միավորումները միտված են համագործակցության զարգացմանը, այլ ոչ թե առճակատմանը, նշել է Յուրի Ուշակովը։ 06.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-06T13:00+0400
2022-12-06T13:00+0400
2022-12-06T13:00+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
շհկ
ռուսաստան
եվրոպա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1554/05/15540524_0:159:3079:1890_1920x0_80_0_0_c5f870998b41f7aaff21625fc25c5eed.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիայի երկրները նոր համաշխարհային մեծամասնություն են ձևավորվում, որը պաշտպանում է արդար և համընդհանուր սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ:Ուշակովի խոսքով` այդ մոտեցումներն ու սկզբունքները համընկնում են այնպիսի հսկայական տարածաշրջանների շահերի հետ, ինչպիսիք են Աֆրիկան և Լատինական Ամերիկան, որոնք նույնպես չեն ընդունում նեոգաղութատիրության ժամանակակից ձևերը կամ աշխարհակարգը, որը հիմնված է «հայտնի է, թե ում կողմից սահմանված» կանոնների վրա:ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է նաև, որ Եվրասիայում զարգացող բազմակողմ միավորումների նպատակը համագործակցությունն է, այլ ոչ թե առճակատումը, ինչպես ՆԱՏՕ-ի պարագայում է:«Եվրասիայում թափ են հավաքում փոխգործակցության այնպիսի հեռանկարային բազմակողմ մեխանիզմներ, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ԱՍԵԱՆ-ը, ԱՓՎՄԽ-ն (Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցություն): Դրանք ուղղված են համատեղ ներդաշնակ զարգացմանը, իրական համագործակցությանը նպաստելուն, այլ ոչ թե դիմակայությանը, ոչ առճակատմանը, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ն է»-ասել է նա։ Եվրասիական տարածքում անվտանգությունը կախված կլինի ռազմական հատուկ գործողության վերջից. ԶասՅուրի Ուշակովի խոսքով` Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն այդպես էլ բնակարան չստացավ համաեվրոպական շենքում, բայց դրա հեռանկարներն էլ պատրանքային էին. հիմա նա ազատվում է այդ պատրանքներից։Նրա խոսքով՝ եթե նախկինում Ռուսաստանում շատերը «խոսում և հավատում էին Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տարածքի կառուցման մասին Շառլ դը Գոլի պատգամները եվրոպացիների հետ միասին իրագործելու հնարավորությանը», ապա հիմա բոլորի համար պարզ է դառնում, որ այդ նախագիծը չի ստացվել:
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1554/05/15540524_173:0:2904:2048_1920x0_80_0_0_68f6c37a3a757fcfe370ef95174f9771.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), շհկ, ռուսաստան, եվրոպա
եվրասիական տնտեսական միություն (եատմ), շհկ, ռուսաստան, եվրոպա
Եվրասիայում նոր համաշխարհային մեծամասնություն է ձևավորվում. Ուշակով
Եվրասիական տարածքում գործող միավորումները միտված են համագործակցության զարգացմանը, այլ ոչ թե առճակատմանը, նշել է Յուրի Ուշակովը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիայի երկրները նոր համաշխարհային մեծամասնություն են ձևավորվում, որը պաշտպանում է արդար և համընդհանուր սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ:
«Արդեն կարելի է խոսել այն մասին, որ եվրասիական տարածքում նոր հզոր, կառուցողական ուժ է ձևավորվում, այսպես կոչված՝ համաշխարհային մեծամասնություն, որը պաշտպանում է արդար և համընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները»,-ասել է նա:
Ուշակովի խոսքով` այդ մոտեցումներն ու սկզբունքները համընկնում են այնպիսի հսկայական տարածաշրջանների շահերի հետ, ինչպիսիք են Աֆրիկան և Լատինական Ամերիկան, որոնք նույնպես չեն ընդունում նեոգաղութատիրության ժամանակակից ձևերը կամ աշխարհակարգը, որը հիմնված է «հայտնի է, թե ում կողմից սահմանված» կանոնների վրա:
ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է նաև, որ Եվրասիայում զարգացող բազմակողմ միավորումների նպատակը համագործակցությունն է, այլ ոչ թե առճակատումը, ինչպես ՆԱՏՕ-ի պարագայում է:
«Եվրասիայում թափ են հավաքում փոխգործակցության այնպիսի հեռանկարային բազմակողմ մեխանիզմներ, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ԱՍԵԱՆ-ը, ԱՓՎՄԽ-ն (Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցություն): Դրանք ուղղված են համատեղ ներդաշնակ զարգացմանը, իրական համագործակցությանը նպաստելուն, այլ ոչ թե դիմակայությանը, ոչ առճակատմանը, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ն է»-ասել է նա։
Յուրի Ուշակովի խոսքով` Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն այդպես էլ բնակարան չստացավ համաեվրոպական շենքում, բայց դրա հեռանկարներն էլ պատրանքային էին. հիմա նա ազատվում է այդ պատրանքներից։
Նրա խոսքով՝ եթե նախկինում Ռուսաստանում շատերը «խոսում և հավատում էին Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տարածքի կառուցման մասին Շառլ դը Գոլի պատգամները եվրոպացիների հետ միասին իրագործելու հնարավորությանը», ապա հիմա բոլորի համար պարզ է դառնում, որ այդ նախագիծը չի ստացվել: