00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հակաիրանական» շեշտադրությամբ վարժանքներ. ի՞նչ նպատակներ են հետապնդում Անկարան ու Բաքուն

© Photo : AR Ministry of DefenceԹուրք–ադրբեջանական զորավարժություններ
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2022
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ
Բաժանորդագրվել
Փորձագետները համոզված են, որ մի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի բանակների միավորման գործընթաց է սկսվել, մյուս կողմից Իրանն է գրոհի կիզակետում։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանի տարածքում և Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ–ի զորավարժությունները անմիջական ռազմաքաղաքական ուղերձ են` ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արևելագետ Կարինե Գևորգյանը։
Այս օրերին ընթացող զորավարժությունների աշխարհագրությունն ընդգրկում է Ադրբեջանի մայրաքաղաքը, ինչպես նաև Աստարայի և Իմիշլիի շրջանները։ Վարժանքների մի մասն անցկացվում է նաև Ջրականում (Ջաբրայիլ), որը արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Բաքվից բացի, վարժանքների մյուս բոլոր շրջանները սահմանակից են Իրանին։
Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հետևել են համատեղ զորավարժությանը Իրանի սահմանին
Հետաքրքրական է, որ զորավարժություններին նախորդել էին Թեհրանի և Բաքվի միջև դիվանագիտական ակտիվ վեճերը։ Բացի այդ, ահաբեկչությունների շարքից հետո Իրանը որոշեց ամրացնել իր տարածքի հյուսիսարևմտյան սահմանները։ Գևորգյանն այդ առիթով հիշեցրեց, որ սահմանի այդ հատվածներում իրանական բանակի մեծ կուտակումներ կան, այնտեղ են նաև հրետանային և հրթիռային հեռահար համակարգեր, ինչպես նաև զրահատեխնիկա են կենտրոնացվել։

«Հասկանալի է, որ զորավարժությունները ցանկացած պահի կարող են մարտական գործողությունների վերածվել, և, ինչպես հասկանում եմ, իրանական կողմի պատասխանը չի ուշանա (Անկարայի և Բաքվի կողմից սադրանքի դեպքում. խմբ)։ Իրանն այսօր էլ բավական լուրջ հատուկ գործողություններ է իրականացնում Անկարայի կողմից քաջալերվող արմատական խմբավորումների դեմ, հրթիռային հարվածներ է հասցնում Իրաքյան Քրդստանի տարածքում դրանց կենտրոնացման շրջաններին, որտեղ, ի դեպ, նաև թուրքական ռազմաբազաներ կան», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետը։

Գևորգյանը միաժամանակ կասկածում է, որ Թուրքիայի ԶՈւ–ն անմիջական ներգրավվածություն կունենա Իրանի հետ հակամարտությանը, եթե առճակատումը սրվի։ Սակայն Թուրքիայի տարածքում տարբեր վարձկաններ կան, որոնց Անկարան ժամանակին թաքցրել է իր մոտ։ Հակամարտության դեպքում հենց նրանց կներգրավվեն, անկասկած կմասնակցեն նաև թուրք հրահանգիչներն ու խորհրդատուները։
«Այսօրվա դրությամբ Էրդողանը Սիրիայում և Իրաքում ցամաքային գործողությունների է նախապատրաստվում։ Գուցե թուրքական ԶՈւ–ն վերախմբավորվի։ Այնուամենայնիվ իրանական կողմը ձեռքերը ծալած չի նստել և բանակի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների զգալի մասը կենտրոնացրել է սահմանների մոտ։ Այս կուտակումներն էին, որ սեպտեմբերին Ադրբեջանին և Թուրքիային խանգարեցին հարված հասցնել Հայաստանի տարածքին Նախիջևանի կողմից», – կարծում է փորձագետը։
Գևորգյանի խոսքով` Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի նպատակը մեկն էր`ցամաքային միջանցք բացել դեպի Նախիջևան։ Ըստ նրա` հարավ–արևմուտքից, այսինքն` Նախիջևանի կողմից Հայաստանին հասցված հարվածը պետք է վերջնական լուծեր հարցը։ Սակայն այդ գործողություններն ըստ էության անավարտ մնացին հենց Իրանի ԶՈւ–ի գործոնի շնորհիվ։
Մեկնաբանելով թուրք–ադրբեջանական զորավարժությունները` ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանն իր հերթին փաստեց, որ վերջին տարիներին փաստորեն երկու երկրների բանակների միաձուլում է տեղի ունեցել։

«Թուրքական և ադրբեջանական բանակներն արդեն համարվում են որպես մեկ կառույց, որոնք կոչված են լուծելու միասնական խնդիրներ։ Փոխգործակցությունը երկու երկրներն ավելի ցայտուն սկսեցին ցուցադրել արցախյան 44-օրյա պատերազմից հետո, քանի որ դա թաքցնելու ռազմաքաղաքական դրդապատճառներ այլևս չկային։ Նրանք ոչ միայն ցույց են տալիս արտաքին աշխարհին, հատկապես Իրանին, որ իրենց ուժերը միասնական են, այլև իրականացնում են ընդհանուր պլանավորում, որն անում են շարունակաբար։ Ոչ վաղ անցյալում անցկացրին համատեղ ռազմաօդային զորավարժություններ և հիմա էլ ձգտում են ռազմական մյուս ստորաբաժանումների ներդաշնակեցման»,– մեզ հետ զրույցում ասաց նախկին սպան։

Նրա կարծիքով` Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են իրենց զինված ուժերի սինխրոնիզացման` ապագա հնարավոր պատերազմներում համատեղ գործողություններ կատարելու նպատակով, ուստի այժմ ստուգում են իրենց հնարավորությունները։
Լրահոս
0