https://armeniasputnik.am/20221206/hhum-kmeghmen-pashtonjaneri-nverneri-nkatmamb-hskoghutjuny-um-nvernery-petq-chi-hashvarel-52232350.html
ՀՀ–ում կմեղմեն պաշտոնյաների նվերների նկատմամբ հսկողությունը. նախագիծն ԱԺ–ում է
ՀՀ–ում կմեղմեն պաշտոնյաների նվերների նկատմամբ հսկողությունը. նախագիծն ԱԺ–ում է
Պաշտոնյաների մյուս մերձավոր ազգականները նախկինի պես պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց նվերների մասին։ 06.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-06T13:42+0400
2022-12-06T13:42+0400
2022-12-06T13:43+0400
նվեր
պաշտոնյա
աժ (ազգային ժողով)
նախագիծ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1875/88/18758827_0:85:1600:985_1920x0_80_0_0_5b8450b24e6646fc3c5d5d3100678033.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը որոշել է մեղմացնել պաշտոնյաների նվերների նկատմամբ վերահսկողություն նախատեսող օրինագիծը։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրինագիծը։Այժմ նախատեսվում է այդ նվերների հաշվառում չիրականացնել` հաշվի առնելով այն, որ դրանք հանրային կերպով են հանձնվում։Այժմ նախատեսվում է նաև փոփոխել պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց շրջանակը, որոնց նվերները նույնպես պետք է հայտարարագրվեն։ Օրինագծի սկզբնական տարբերակում այն ներառում էր մերձավոր ազգականներ (ամուսիններ, երեխաներ և ծնողներ, հարազատներ և զարմիկներ, պապիկներ, տատիկներ և թոռներ), սանիկներ, կնքահայրեր և կնքամայրեր, ինչպես նաև ընդհանուր տնտեսական շահեր ունեցող անձինք և կուսակիցներ: Այժմ առաջարկվում է այդ ցուցակից հանել տատիկներին, պապիկներին ու թոռներին, հորեղբայրներին, քեռիներին, մորաքույրներին, զարմիկներին, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորեղբոր և քեռու երեխաներին, քրոջ եղբոր զավակի ամուսինները։ Նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի. ՀարությունյանԸնդ որում, պահպանվում են նվերի արժեքի հայտարարագրման պահանջները։ Բացի այդ, օրենքով նախատեսվում է ստեղծել թույլատրելի նվերների հաշվառման ռեեստր, որտեղ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր կլինեն հաշվառել 40 000-60 000 դրամ արժեքով նվերները։ Մինչև 40 000 դրամ արժեքը չգերազանցող թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, եթե, իհարկե, տարվա մեջ 2 և ավելի անգամ չեն ստացվում նույն աղբյուրից, 60 հազար դրամը գերազանցող նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն։Ռեեստրը վարելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։Խորհրդարանում ընդունվելուց հետո օրենքին նախատեսվում է իրավական ուժ տալ 2023 թվականի հունվարի 1-ից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1875/88/18758827_88:0:1512:1068_1920x0_80_0_0_676327d4d96488487e4c4f85740e98c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նվեր, պաշտոնյա, աժ (ազգային ժողով), նախագիծ
նվեր, պաշտոնյա, աժ (ազգային ժողով), նախագիծ
ՀՀ–ում կմեղմեն պաշտոնյաների նվերների նկատմամբ հսկողությունը. նախագիծն ԱԺ–ում է
13:42 06.12.2022 (Թարմացված է: 13:43 06.12.2022) Պաշտոնյաների մյուս մերձավոր ազգականները նախկինի պես պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց նվերների մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը որոշել է մեղմացնել պաշտոնյաների նվերների նկատմամբ վերահսկողություն նախատեսող օրինագիծը։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրինագիծը։
Մասնավորապես, ավելի վաղ ենթադրվում էր, որ առանց բացառության բոլոր նվերները ենթակա կլինեն վերահսկողության և հաշվառման, այդ թվում՝ նրանք, որոնք պաշտոնյաները կստանային արարողակարգի ժամանակ (նկարներ, գրքեր, ծաղկամաններ և այլն), և որոնք, որպես կանոն, մնում են ոչ թե անձամբ պաշտոնյայի մոտ, այլ փոխանցվում են գերատեսչությանը։
Այժմ նախատեսվում է այդ նվերների հաշվառում չիրականացնել` հաշվի առնելով այն, որ դրանք հանրային կերպով են հանձնվում։
Այժմ նախատեսվում է նաև փոփոխել պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց շրջանակը, որոնց նվերները նույնպես պետք է հայտարարագրվեն։ Օրինագծի սկզբնական տարբերակում այն ներառում էր մերձավոր ազգականներ (ամուսիններ, երեխաներ և ծնողներ, հարազատներ և զարմիկներ, պապիկներ, տատիկներ և թոռներ), սանիկներ, կնքահայրեր և կնքամայրեր, ինչպես նաև ընդհանուր տնտեսական շահեր ունեցող անձինք և կուսակիցներ: Այժմ առաջարկվում է այդ ցուցակից հանել տատիկներին, պապիկներին ու թոռներին, հորեղբայրներին, քեռիներին, մորաքույրներին, զարմիկներին, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորեղբոր և քեռու երեխաներին, քրոջ եղբոր զավակի ամուսինները։
Ընդ որում, պահպանվում են
նվերի արժեքի հայտարարագրման պահանջները։ Բացի այդ, օրենքով նախատեսվում է ստեղծել թույլատրելի նվերների հաշվառման ռեեստր, որտեղ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր կլինեն հաշվառել 40 000-60 000 դրամ արժեքով նվերները։ Մինչև 40 000 դրամ արժեքը չգերազանցող թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, եթե, իհարկե, տարվա մեջ 2 և ավելի անգամ չեն ստացվում նույն աղբյուրից, 60 հազար դրամը գերազանցող նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն։
Ռեեստրը վարելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Խորհրդարանում ընդունվելուց հետո օրենքին նախատեսվում է իրավական ուժ տալ 2023 թվականի հունվարի 1-ից: