Մերկասառույց ու մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

© Photo : Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամСнег в горных районах Армении
Снег в горных районах Армении - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լոռու մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում ձյուն է գալիս:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լոռու մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա, Արարարտի մարզի Լանջառ-Լուսաշող ճանապարհահատվածներում և Սյունիքի մարզում մառախուղ է։
Լրահոս
0