Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. պատգամավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել

© AFP 2023 / ADEM ALTANԹուրքիայի խորհրդարանը
Թուրքիայի խորհրդարանը - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2022
Թուրքիայի խորհրդարանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի խորհրդարանականների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել բյուջետային քննարկումների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Թուրքիան։
«Բյուջետային քննարկումների երկրորդ օրը խորհրդարանի գլխավոր ասամբլեայում իրավիճակը լարվեց։ Պատգամավորների լեզվակռիվը վերածվեց բախման։ Iyi («Լավ կուսակցություն») կուսակցության անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է, նա ծեծկռտուքի ժամանակ գլխի վնասվածք է ստացել»,– ասված է հաղորդագրությունում։
Խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը վիճաբանությունից հետո նիստը 10 րոպեով ընդմիջել է։
«Սպարտակ»-«Զենիթ» հանդիպման վերջում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Լրահոս
0