00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով ավելի քան 2 մլրդ դրամի գործարք է արվել. նախարար

© Photo : official site of the President of RAՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը (14 դեկտեմբերի, 2021թ). Երևան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը (14 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը (14 դեկտեմբերի, 2021թ). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ծրագրի շրջանակում ամեն ամիս 300-400 մլն դրամի աճ է արձանագրվում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում, նոյեմբեր ամսվա նախնական տվյալներով, շարունակական աճ է նկատվում։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այսօր, նոյեմբեր ամսվա նախնական տվյալներով, 2 մլրդ 130 մլն դրամի անկանխկիկ գործարք է կատարվել կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից։ Նախորդ ամսվա պարագայում 1 մլրդ 800 մլն դրամ էր։ Այս տեմպը` 300-400 մլն ամեն ամիս, պահպանվում է։ Մեծացել է շահառուների, միջին հետվճարի և գործարքների թիվը»,– ասաց Մկրտչյանը։
Նախարարը վստահ է, որ ծրագիրն էական նշանակություն է ունեցել կենսաթոշակառուների և նպաստառուների կյանքում, քանի որ շարունակական գնաճի ընթացքում հնարավորություն է տալիս մեղմել սոցիալական ճնշումներն ու բարձրացնել գնողունակությունը։
Մկրտչյանը շեշտեց, որ այս ծրագիրը պետություն–մասնավոր հատված սոցիալական պատասխանատվության համագործակցության նախագիծ է։ Այն իրականացվում է ծրագրին միացած բանկերի միջոցով, դրանք 4-ն են` «ՎՏԲ Հայաստան», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» և «ԱԿԲԱ» բանկ։
Նա ընդգծեց` որոշ դեղատներ նույնպես պատրաստակամություն են հայտնել որոշակի գործիքակազմով միանալ ու զեղչային հնարավորություններ տրամադրել։
Գործազրկության խնդիրը լուծելու համար ռազմավարություն է մշակվում. Նարեկ Մկրտչյան
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Սոցապնախարարության ավելի վաղ հայտնած տվյալներով` ծրագրի շուրջ 200 000 շահառու հետվճարային համակարգից օգտվելու համար ստիպված պետք է փոխեն իրենց սպասարկող բանկերը ու դառնան վերոհիշյալ 4 բանկերից մեկի հաճախորդ։
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Լրահոս
0