https://armeniasputnik.am/20221207/ajs-pahin-mets-anhangstutjan-pattshar-chka-masnagety-hhum-hnaravvor-erkrasharzheri-masin-52289384.html
Այս պահին մեծ անհանգստության պատճառ չկա. մասնագետը` ՀՀ–ում հնարավոր երկրաշարժերի մասին
Այս պահին մեծ անհանգստության պատճառ չկա. մասնագետը` ՀՀ–ում հնարավոր երկրաշարժերի մասին
Երևանյան շենքերի 70%-ը հին է, մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T14:06+0400
2022-12-07T14:06+0400
2022-12-07T14:10+0400
հայաստան
երկրաշարժ
տուն
երևան
մարզ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/08/0c/24087345_0:0:1000:563_1920x0_80_0_0_12252485f9fd593dc32bb890a39ee2ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ուժեղ կամ աղետալի հնարավոր երկրաշարժերի մասով անհանգստանալու պատճառ չկա։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը։Նրա խոսքով` երկրակեղևում տեղի ունեցող փոփոխությունները 24–ժամյա ռեժիմով ուսումնասիրվում են։Հայաստանը դասեր է քաղել ավերիչ երկրաշարժից և փոխել մոտեցումները. փոխնախարարՆա անդրադարձավ նաև սեյսմակայուն շինարարությանը, կառուցվող շենքերի խտությանը և անվտանգությանը։ Մասնագետն ընդգծեց, որ եթե անգամ շինարարությունը շարունակվի նման տեմպերով, սեյսմիկ ռիսկը կարող է նվազել, քանի որ այժմ ՀՀ–ում կա նոր սեյսմիկ վտանգի քարտեզ, կան նոր նորմեր, որոնց հիման վրա է կառուցապատում իրականացվում։Նա ընդգծեց, որ Երևանի բնակֆոնդի 70 տոկոսը հին է, մոտավորապես նույն պատկերն էլ ընդհանուր առմամբ մարզերում է, բայց մարզային 1-2–հարկանի տների խոցելիությունը շատ ավելի ցածր է։Մարգարյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո շենքերի ամրացումների շատ քիչ դեպքեր կան, նմանատիպ աշխատանքներ համատարած չեն իրականացվել։ Մասնագետի խոսքով` դեպքեր են լինում, երբ խելամիտ տարբերակը շենքը քանդելն է, քանի որ ամրացման աշխատանքները կարող են շատ ավելի թանկ լինել։Նորակառույցները հուսալի չեն. մասնագետը` երևանյան շենքերի սեյսմակայունության մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/08/0c/24087345_0:0:1000:750_1920x0_80_0_0_aa1c0f670dfa64ac2dfe4024c8b551d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, երկրաշարժ, տուն, երևան, մարզ
հայաստան, երկրաշարժ, տուն, երևան, մարզ
Այս պահին մեծ անհանգստության պատճառ չկա. մասնագետը` ՀՀ–ում հնարավոր երկրաշարժերի մասին
14:06 07.12.2022 (Թարմացված է: 14:10 07.12.2022) Երևանյան շենքերի 70%-ը հին է, մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ուժեղ կամ աղետալի հնարավոր երկրաշարժերի մասով անհանգստանալու պատճառ չկա։
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը։
Նրա խոսքով` երկրակեղևում տեղի ունեցող փոփոխությունները 24–ժամյա ռեժիմով ուսումնասիրվում են։
«Այս պահին մեծ անհանգստությունների պատճառ չկա, խոսքն ուժեղ երկրաշարժերի մասին է, իսկ միջին կամ թույլ երկրաշարժերը ամենօրյա իրադարձություններ են։ Ուժեղ ասելով` նկատի ունեմ 5.5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը»,– նշեց Մարգարյանը։
Նա անդրադարձավ նաև սեյսմակայուն շինարարությանը, կառուցվող շենքերի խտությանը և անվտանգությանը։ Մասնագետն ընդգծեց, որ եթե անգամ շինարարությունը շարունակվի նման տեմպերով, սեյսմիկ ռիսկը կարող է նվազել, քանի որ այժմ ՀՀ–ում կա նոր սեյսմիկ վտանգի քարտեզ, կան նոր նորմեր, որոնց հիման վրա է կառուցապատում իրականացվում։
Նա ընդգծեց, որ Երևանի բնակֆոնդի 70 տոկոսը հին է, մոտավորապես նույն պատկերն էլ ընդհանուր առմամբ մարզերում է, բայց մարզային 1-2–հարկանի տների խոցելիությունը շատ ավելի ցածր է։
Մարգարյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո շենքերի ամրացումների շատ քիչ դեպքեր կան, նմանատիպ աշխատանքներ համատարած չեն իրականացվել։ Մասնագետի խոսքով` դեպքեր են լինում, երբ խելամիտ տարբերակը շենքը քանդելն է, քանի որ ամրացման աշխատանքները կարող են շատ ավելի թանկ լինել։