Առանց գնահատականի ՀԱՊԿ–ի օգնությունը կնշանակի ընդունել սահմանային ստատուս քվոն. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առանց հստակ քաղաքական գնահատականի` Սոթք-Խոզնավարում մոնիտորինգի առաքելություն ընդունելը կնշանակի ուղղակի համակերպվել ստատուս քվոյի հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ի օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների` կնշանակի անուղղակի և ուղղակի ընդունել այն ստատուս քվոն, որ հաստատված է մեր սահմաններում։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով խոսակցություններին, թե ՀՀ–ն հրաժարվել է ՀԱՊԿ–ի առաջարկած օգնությունից։
Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։
«Այնտեղ կար մի տող` ցուցաբերել օգնություն ՀՀ–ին, այդ թվում` ռազմատեխնիկական։ Նախ` պարզ չէ, թե ինչ օգնություն է առաջարկվում։ Բացի այդ, առանց հստակ քաղաքական գնահատականի` Սոթք-Խոզնավարում մոնիտորինգի առաքելություն ընդունելը կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանը ՀԱՊԿ–ից 2 բան է ակնկալել` ֆիքսել, թե ՀՀ–ում որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին և տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալ։
Փաշինյանը նշեց, որ Պրահայում, օրինակ, կողմերը հստակ արձանագրել են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի 1991-ի հռչակագրի հիման վրա։ Դրանից հետո, ըստ նրա, հնարավոր եղավ դիտորդական առաքելության գործուղումը ՀՀ, քանի որ եթե դիտորդին հստակ չեն ասւոմ, թե որտեղով է սահմանն անցնում, ի՞նչն է նա դիտարկելու։
Վարչապետը հավելեց, որ այս ամեն ինչով հանդերձ անվտանգային մարտահրավերները ՀՀ–ի շուրջ չեն քչացել, հնարավոր է` նույնիսկ ավելացել են։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են
Լրահոս
0