Արցախում 19 անչափահաս է թունավորվել. դատախազություն

© Sputnik / Aram NersesyanՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեխաներից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Արցախում 19 անչափահաս է թունավորվել, տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
«Այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» ԲԿ և այլ բժշկական հաստատություններ են դիմել 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»:
Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:
Լրահոս
0