00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնական աղետներն ի ցույց են դնում երկրի դիմադրողականության պաշարը. ՀՀ նախագահի ուղերձը

© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը շեշտել է, որ անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը վերականգնված, զարգացող ու ծաղկող մեր քաղաքներն ու գյուղերն են։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բնական աղետները փորձություններ են պետությունների ու ժողովուրդների համար, որոնք ի ցույց են դնում պետականության ու հասարակության դիմադրողականության ներքին պաշարը։ Այս մասին Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34–րդ տարելիցի կապակցությամբ հղած իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նա 1988 թվականի դեկտեմբերի 7-ը որակել է որպես մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
«Մեր ժողովուրդը կարողացավ ծանր ճիգով, ընթացող պատերազմի ու պետականության կերտման բախտորոշ այդ ժամանակահատվածում միաբանվել, ամրանալ ոգով ու կամքով և կրկին կառուցել ու ստեղծել»,–ասվում է ՀՀ նախագահի ուղերձում։
Նա նշել է, որ այս գործից անմասն չմնացին ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները, հայ ժողովրդի մեծ բարեկամ պետություններն ու անհատները, որոնք իրենց անգնահատելի ու անուրանալի աջակցությունը ցուցաբերեցին երկրաշարժի հետևանքները վերացնելու, աղետից տուժած մեր բնակավայրերը, կրթական ու արդյունաբերական կառույցները վերականգնելու գործին:
«Մեր պետության և հասարակության բոլոր ջանքերն ամեն օր պետք է միտված լինեն երկրաշարժի նյութական ու բարոյական հետևանքների վերացմանն ու չեզոքացմանը, որովհետև անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը վերականգնված, զարգացող ու ծաղկող մեր քաղաքներն ու գյուղերն են, Գյումրիի, Սպիտակի, Վանաձորի ու տասնյակ համայնքների կրթական ու արդյունաբերական կառույցները, կանաչող այգիներն ու լուսավոր փողոցները»,–նշել է Խաչատուրյանը:
Հիշեցնենք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում երկրի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժը գրանցվեց։ Երկրաշարժի ուժգնությունը 6,8-7,2 մագնիտուդ էր։
Հողին հավասարվեցին Նալբանդ գյուղն ու Սպիտակ քաղաքը, Գյումրիում (Լենինական) հատուկենտ շինություններ կանգուն մնացին, խիստ տուժեցին Վանաձոր (Կիրովական) և Ստեփանավան քաղաքները։ Պաշտոնական տվյալներով` 25 հազար մարդ զոհվեց, շուրջ 500 հազար մարդ մնաց անտուն։
Երկրաշարժից 34 տարի անց գյումրեցիների ու քաղաքի վերքը չի սպիացել
Լրահոս
0