https://armeniasputnik.am/20221207/brjusvovi-anvan-hamalsarani-rektvory-mi-sharq-charashahumner-e-tujl-tvel-hzh-52302807.html
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. ՀԺ
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. ՀԺ
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T16:28+0400
2022-12-07T16:28+0400
2022-12-07T16:29+0400
հայաստան
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
ռեկտոր
չարաշահում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/07/50960831_0:0:1600:901_1920x0_80_0_0_56653cb3716331c18634190c9f77f6ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնց շրջանակում գործ է քննվում իրավապահ մարմիններում։ Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։Նշվում է նաև, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հանգստյան տունը, որը պատկանում է համալսարանին, ցածր արժեքով՝ 200 000-ը չգերազանցող գումարով, վարձով է տրվել մի քանի տարով: Հարությունյանը, ըստ կայքի, մի քանի տարի հանրակացարանի պահպանման համար ծախսել է 125 միլիոն դրամ, բայց գործունեության համար մուտքագրել մի քանի անգամ պակաս գումար:Բացի այդ, ռեկտորը հնոցապանի հաստիքում հրամանագրել է անձի, որը չի եղել հանրապետությունում, սակայն նրա անվամբ 700 000 դրամ աշխատավարձ է դուրս գրվել։Հիշեցնենք` կառավարությունը որոշել է Բրյուսովի անվան համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։ Կարինե Հարությունյանը հոկտեմբերի 14-ին համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել էր, որ ԿՄԳՍ նախարար Վահրամ Դումանյանը իրեն է փոխանցել 3 բուհերի միավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Ռեկտորն ինքը դեմ էր բուհերի միավորմանը։ Ավելին` նա մասնակցում էր բուհերի միավորման դեմ բողոքի ակցիային։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/07/50960831_37:0:1457:1065_1920x0_80_0_0_c39c385415f6dd4aec2951dbbb7b295a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, ռեկտոր, չարաշահում
հայաստան, վալերի բրյուսովի անվան պետական համալսարան, ռեկտոր, չարաշահում
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. ՀԺ
16:28 07.12.2022 (Թարմացված է: 16:29 07.12.2022) «Հայկական ժամանակի» տեղեկություններով` ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնց շրջանակում գործ է քննվում իրավապահ մարմիններում։ Տեղեկությունը հայտնում է
«Հայկական ժամանակը»։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, ավելի քան 10 ուսանողի անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել է մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ: Եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ»,– գրում է լրատվամիջոցը։
Նշվում է նաև, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող հանգստյան տունը, որը պատկանում է համալսարանին, ցածր արժեքով՝ 200 000-ը չգերազանցող գումարով, վարձով է տրվել մի քանի տարով: Հարությունյանը, ըստ կայքի, մի քանի տարի հանրակացարանի պահպանման համար ծախսել է 125 միլիոն դրամ, բայց գործունեության համար մուտքագրել մի քանի անգամ պակաս գումար:
Բացի այդ, ռեկտորը հնոցապանի հաստիքում հրամանագրել է անձի, որը չի եղել հանրապետությունում, սակայն նրա անվամբ 700 000 դրամ աշխատավարձ է դուրս գրվել։
Հիշեցնենք` կառավարությունը որոշել է Բրյուսովի անվան համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս։ Կարինե Հարությունյանը հոկտեմբերի 14-ին համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստում
հայտարարել էր, որ ԿՄԳՍ նախարար Վահրամ Դումանյանը իրեն է փոխանցել 3 բուհերի միավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Ռեկտորն ինքը դեմ էր բուհերի միավորմանը։ Ավելին` նա
մասնակցում էր բուհերի միավորման դեմ բողոքի ակցիային։