Իլոն Մասկը վերադարձրել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը

© AP Photo / Matt RourkeԻլոն Մասկ
Իլոն Մասկ - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
Իլոն Մասկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին տեղեկություններով` Մասկի կարողությունը գնահատվում է 185,8 միլիարդ դոլար։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը վերադարձրել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը, այս մասին են վկայում Forbes-ի հաշվարկները։
ՌԻԱ Նովոստիից տեղեկանում ենք, որ Մասկն ավելի վաղ իր տեղը զիջել էր ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy - Louis Vuitton) սեփականատեր Բեռնար Առնոյին և նրա ընտանիքին:
Վերջին տեղեկություններով` Մասկի կարողությունը գնահատվում է 185,8 միլիարդ դոլար, մինչդեռ Առնոյի և նրա ընտանիքի կարողությունը կազմում է 185,5 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ ֆրանսիական LVMH-ն շքեղ ապրանքներ է թողարկում Louis Vuitton, Givenchy, Guerlain, Kenzo, Moet & Chandon, Hennessy և այլ ապրանքանիշերի ներքո:
Լրահոս
0