https://armeniasputnik.am/20221207/lachini-mijancqi-pakumy-kvoptagujn-khakhtum-kliner-mirzvojan-52304236.html
Լաչինի միջանցքի փակումը կոպտագույն խախտում կլիներ. Միրզոյան
Լաչինի միջանցքի փակումը կոպտագույն խախտում կլիներ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը վստահ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ և պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների... 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T16:56+0400
2022-12-07T16:56+0400
2022-12-07T16:56+0400
հայաստան
արարատ միրզոյան
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2121/63/21216384_0:0:1600:901_1920x0_80_0_0_513186f8878d52cd39b26ed27fa9d855.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքին։Նշենք, որ այդ օրը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի առնչությամբ ռուս խաղաղապահները բանակցություններ էին վարել ադրբեջանական կողմի հետ, և Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին բացվել էր։«Այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել, քանի որ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ։ Կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերված, արձանագրված են, բոլորի կողմից ընդունված են և հանրահռչակված են»,– նշեց Միրզոյանը։Նա ընդգծեց, որ հարցն արագ հարթվել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում։ԱԳ նախարարն արձանագրեց, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և նոր պահանջներ ներկայացնելը կարող է իրավիճակի սրացման ուղղված լինել։«Միտումնավոր, թե ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»,– ասաց Միրզոյանը։Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին լուրեր տարածվեցին, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարությամբ հանդես եկավ` հերքելով այդ լուրերն ու ասելով, որ տարածվող լուրերը կեղծ են։Բաքուն ցանկանում է փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ ԽՎ–ի նիստումՆշվում էր, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, և նա հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու:
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2121/63/21216384_40:0:1500:1095_1920x0_80_0_0_c71d53ac407bc4b227e5fccc87f043ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, լաչինի միջանցք
հայաստան, արարատ միրզոյան, լաչինի միջանցք
Լաչինի միջանցքի փակումը կոպտագույն խախտում կլիներ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը վստահ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ և պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերված և արձանագրված են։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքին։
Նշենք, որ այդ օրը Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի առնչությամբ ռուս խաղաղապահները բանակցություններ էին վարել ադրբեջանական կողմի հետ, և Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին բացվել էր։
«Այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել, քանի որ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ։ Կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերված, արձանագրված են, բոլորի կողմից ընդունված են և հանրահռչակված են»,– նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ հարցն արագ հարթվել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում։
ԱԳ նախարարն արձանագրեց, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և նոր պահանջներ ներկայացնելը կարող է իրավիճակի սրացման ուղղված լինել։
«Միտումնավոր, թե ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին
լուրեր տարածվեցին, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարությամբ հանդես եկավ` հերքելով այդ լուրերն ու ասելով, որ տարածվող լուրերը կեղծ են։
Նշվում էր, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, և նա հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում, ադրբեջանցիներ չեն լինելու: