https://armeniasputnik.am/20221207/mer-ynkalumnery-chen-pvokhvel-bajc-mirzvojany-hajhungarakan-haraberutjan-masin-52308662.html
«Մեր ընկալումները չեն փոխվել, բայց...». Միրզոյանը` հայ–հունգարական հարաբերության մասին
«Մեր ընկալումները չեն փոխվել, բայց...». Միրզոյանը` հայ–հունգարական հարաբերության մասին
Միրզոյանը հայտնեց, որ հունգարական իշխանությունները Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին։ Սակայն, միևնույն ժամանակ, հայկական... 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T17:16+0400
2022-12-07T17:16+0400
2022-12-07T17:18+0400
արարատ միրզոյան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին։Նրա խոսքով` չեն կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում` 100 000 դեղաչափ պատվաստանյութ են նվիրել ՀՀ-ին։ Բացի այդ, ըստ Միրզոյանի, Հունգարիան Հայ առաքելական եկեղեցուն է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերում։ՀՀ ԱԳ նախարարը նշում է` բոլորը, երբ այս բոլորը կշեռքի նժարի վրա են դնում, ապա պետք է ընտրություն կատարեն դրականի և ապագայի վերաբերյալ։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։ Լավատեսության տեղ կա. Հովհաննիսյանը` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասինԿողմերն ընդգծել էին Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Նախարարները մտքեր էին փոխանակել Հայաստանի ու Հունգարիայի հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ: Նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան
արարատ միրզոյան, հայաստան
«Մեր ընկալումները չեն փոխվել, բայց...». Միրզոյանը` հայ–հունգարական հարաբերության մասին
17:16 07.12.2022 (Թարմացված է: 17:18 07.12.2022) Միրզոյանը հայտնեց, որ հունգարական իշխանությունները Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին։ Սակայն, միևնույն ժամանակ, հայկական կողմն այժմ ընտրություն է կատարել ապագայի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին։
«Տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել, այսինքն` մեր ընկալումները նույնն են` հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ, այդ իրադարձությունները հիշելով` նաև հիշում ենք նախորդ տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան, այսինքն` նրանց անձամբ Երևան բերեցին»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` չեն կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում` 100 000 դեղաչափ պատվաստանյութ են նվիրել ՀՀ-ին։ Բացի այդ, ըստ Միրզոյանի, Հունգարիան Հայ առաքելական եկեղեցուն է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերում։
ՀՀ ԱԳ նախարարը նշում է` բոլորը, երբ այս բոլորը կշեռքի նժարի վրա են դնում, ապա պետք է ընտրություն կատարեն դրականի և ապագայի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։
Կողմերն ընդգծել էին Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Նախարարները մտքեր էին փոխանակել Հայաստանի ու Հունգարիայի հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ: Նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։