Նվազագույն աշխատավարձը ՀՀ–ում հունվարի 1-ից կդառնա 75 հազար դրամ. օրենքն ընդունվեց

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ–ներկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հունվարի 1-ից ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը կդառնա 75.000 դրամ նախկին 68.000 դրամի փոխարեն։
ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և կից օրենքում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և հարակից օրենքում նախատեսվող փոփոխությունները։
Հիշեցնենք, որ այս ծրագրված բարձրացման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ 2022թ.–ի հունիսին, երբ կառավարությունը հաստատում էր կենսաթոշակների ու նպաստների ավելացման որոշումը։
Լրահոս
0