00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի և Ուկրաինայի խաղաղ բանակցությունների համար պայմաններ դեռ չեն ստեղծվել. Ստոլտենբերգ

© AP Photo / Evan VucciՅենս Ստոլտենբերգ
Յենս Ստոլտենբերգ - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2022
Յենս Ստոլտենբերգ
Բաժանորդագրվել
Դաշինքի գլխավոր քարտուղարը կրկնել է` ՆԱՏՕ–ն աջակցում է Ուկրաինային, որը որպես ինքնիշխան պետություն ինքնապաշտպանության իրավունք ունի։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների համար պայմաններ դեռ չեն ստեղծվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը որևէ ազդակ չի հղել այն մասին, որ պատրաստ է բանակցությունների՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Բայց ո՛չ ես, ո՛չ Բրյուսելը չպետք է որոշենք դա։ Ուկրաինացիները պետք է որոշեն` երբ է գալու բանակցությունների ժամանակը»,– «Financial Times» թերթի կազմակերպած միջոցառման ժամանակ ասել է Ստոլտենբերգը։
Նա կրկնել է դաշինքի դիրքորոշումը, որ ՆԱՏՕ–ն աջակցում է Ուկրաինային, որը որպես ինքնիշխան պետություն ինքնապաշտպանության իրավունք ունի։
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ հայտարարել էր, որ Կիև ուղարկվող լայնածավալ օգնությունը արևմտյան երկրներին ավելի ու ավելի է ներքաշում հակամարտության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 285-րդ օրը։
Լրահոս
0