https://armeniasputnik.am/20221207/sisiani-bnakavajrerum-gazifikacman-harcy-karvogh-e-lutsvel-subvencivon-tsragrvov-sanvosjan-52317207.html
Սիսիանի բնակավայրերում գազիֆիկացման հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրով. Սանոսյան
Սիսիանի բնակավայրերում գազիֆիկացման հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրով. Սանոսյան
ՏԿԵ նախարարը նշեց, որ ՀՀ ողջ տարածքում 2018 թվականից մինչ օրս մոտ 400 կմ գազիֆիկացման ցանց է անցկացվել։ 07.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-07T18:58+0400
2022-12-07T18:58+0400
2022-12-07T19:01+0400
սյունիք
գազ
աժ (ազգային ժողով)
գնել սանոսյան
նախարար
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/1d/49096766_0:0:1600:901_1920x0_80_0_0_57c0e9d5772d36841277a81b243be313.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում գազիֆիկացման հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։Սյունիքում 230 կմ ճանապարհ է կառուցվել ու կառուցվում, ինչն աննախադեպ է. ՍանոսյանՆշենք, որ Սիսիանի Վաղատին, Որոտան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ և այլ բնակավայրերում գազամատակարարում չի իրականացվում, և դա այն դեպքում, երբ հենց այդ տարածքով է անցնում Իրան–Հայաստան գազատարը։Նրա խոսքով` 2018 թվականից մինչ օրս մոտ 400 կմ այդպիսի ցանց է անցկացվել ՀՀ ողջ տարածքում։Որևէ պետություն չպետք է նկրտում ունենա Սյունիքի մարզի նկատմամբ. ՀՀ–ում Իրանի դեսպանՍանոսյանն ընդգծեց` Հայաստանն աշխարհի շատ երկրների ցանկում առաջատար դեր ունի գազիֆիկացման իր ցուցանիշներով` ՀՀ բնակավայրերի 96 տոկոսը գազիֆիկացված են։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/1d/49096766_177:0:1600:1067_1920x0_80_0_0_29c2a267648537453c48a573c320375e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սյունիք, գազ, աժ (ազգային ժողով), գնել սանոսյան , նախարար
սյունիք, գազ, աժ (ազգային ժողով), գնել սանոսյան , նախարար
Սիսիանի բնակավայրերում գազիֆիկացման հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրով. Սանոսյան
18:58 07.12.2022 (Թարմացված է: 19:01 07.12.2022) ՏԿԵ նախարարը նշեց, որ ՀՀ ողջ տարածքում 2018 թվականից մինչ օրս մոտ 400 կմ գազիֆիկացման ցանց է անցկացվել։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում գազիֆիկացման հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նշենք, որ Սիսիանի Վաղատին, Որոտան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ և այլ բնակավայրերում գազամատակարարում չի իրականացվում, և դա այն դեպքում, երբ հենց այդ տարածքով է անցնում Իրան–Հայաստան գազատարը։
«ՀՀ–ում կան փոքր բնակավայրեր, որոնք ինչ–ինչ պատճառներով չեն գազիֆիկացվել,և ոլորտը սպասարկող ընկերությունը կարծում է, որ այդ հատվածները գազիֆիկացնելու ծախսերն արդարացված չեն։ Այդ հարցին լուծում տալու համար մենք և համայնքները համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի կառավարությունը կամ համայնքն այդ ցանցն անցկացնիև տա կառավարման։ Այդ հարցը կարող է լուծվել սուբվենցիոն ծրագրով, երբ կառավարություն–համայնք համագործակցությամբ համատեղ անցկացնենք այդ ցանցը։ Դրանից հետո «Գազպրոմ» ընկերությունը կսկսի սպասարկել այդ հատվածը»,– նշեց Սանոսյանը։
Նրա խոսքով` 2018 թվականից մինչ օրս մոտ 400 կմ այդպիսի ցանց է անցկացվել ՀՀ ողջ տարածքում։
Սանոսյանն ընդգծեց` Հայաստանն աշխարհի շատ երկրների ցանկում առաջատար դեր ունի գազիֆիկացման իր ցուցանիշներով` ՀՀ բնակավայրերի 96 տոկոսը գազիֆիկացված են։