00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կաճի ՀԱԷԿ–ի հզորությունը, և որքան կծառայի ռեակտորը. «Ռոսատոմի» փորձագետի պատասխանը

© Sputnik / Aram GareginyanԱնտոն Զուև
Անտոն Զուև - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2022
Բաժանորդագրվել
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի շահագործման ժամկետը հաշվարկելիս հաշվի է առնվում կայանի անվտանգության համակարգերի աշխատանքը հնարավոր վթարների դեպքում։ Ամենախիստ չափանիշներն են ընտրվել` հաշվի առնելով Ֆուկուսիմայի ատոմակայանի տխուր փորձը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի ծառայության ժամկետը վերջնականապես որոշելու համար անհրաժեշտ է համապատասխան հաշվարկներ անել` հաշվի առնելով դրա անվտանգության համակարգերի աշխատանքը հնարավոր վթարների դեպքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Անտոն Զուևը («Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերությունից, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս է կազմում)։
Ռեակտորի կորպուսը թրծման միջոցով թարմացվել է 2021 թվականին։ Հաշվարկների արդյունքները, որոնք կատարվել են դրանից հետո` հաշվի առնելով մետաղի մաշվածությունը (փխրունացումը) նեյտրոնային ճառագայթումից, հնարավորություն են տալիս խոսել ռեակտորի կորպուսի հետագա շահագործման մասին մինչև 2039 թվականը։ Հաշվարկները կատարվել են Հայկական ԱԷԿ-ում տեղակայված ռեակտորային կայանի գլխավոր կոնստրուկտոր «Հիդրոպրես» ՓԿԲ-ի կողմից։
Ռեակտորի ծառայության ժամկետի վերաբերյալ վերջնական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է սարքավորումների հաշվարկներ կատարել` հաշվի առնելով ռեակտորից ջրի արտահոսքով ուղեկցվող հնարավոր վթարների պահանջները, որոնք երկրորդ երկարաձգման համար ներկայացվել են ԱԷԿ-ին: Զուևի խոսքով` անվտանգության համակարգերը, որոնք ներգրավված են պայմանական վթարների հաղթահարման մեջ (օրինակ`ակտիվ գոտու վթարային հովացման համակարգը կամ սրսկիչ համակարգը), նախագծվում են` հաշվի առնելով ամենաժամանակակից, այդ թվում` հետֆուկուսիմային պահանջները:
Ինչքա՞ն կարելի է երկարացնել ՀԱԷԿ–ի կյանքը. պարզաբանում է ատոմային էներգետիկայի փորձագետը
Ռուսական մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում«Հիդրոպրեսի» խորհրդատվության հիման վրա ԱԷԿ-ը և Հայաստանի ճյուղային կարգավորիչը արդիականացման ժամանակացույց կկազմենկայանի ծառայության ժամկետը ևս 10 տարով երկարացնելու համար, այսինքն` մինչև 2036 թվականը (արդիականացման առաջին փուլից հետո, որն ավարտվել է 2021 թվականին, կայանը հնարավոր կլինի շահագործել մինչև 2026 թվականը)։ Ըստ այդմ` բոլոր հաշվարկները պետք է կատարվեն մինչ այդ։
Այս աշխատանքին մասնակցում են նաև «Ռոսատոմի» մի շարք այլ կազմակերպություններ` Կուրչատովի ինստիտուտը, ինչպես նաև «Ատոմէներգոպրոեկտ» ինստիտուտը, որը կկազմի երկարաձգման նախագիծը։
«Մեր ընդհանուր խնդիրն է ապահովել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործումը մինչև նոր կայանի առաջին էներգաբլոկի գործարկման պահը։ Դա շատ կարևոր է գեներացնող հզորությունների փոխարինման և Հայաստանի ու տարածաշրջանի էներգետիկ կայունության ապահովման տեսանկյունից»,-նշեց «Ռոսատոմի» մասնագետը։
Խոսելով կայանի հիմնանորոգման առաջին փուլի մասին, Զուևը նշեց, որ դրա նախագծային հզորությունը կհասնի472 մեգավատտի։
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը դրական է գնահատում ՀԱԷԿ–ի ծառայության ժամկետը երկարացնելու աշխատանքները
Ի սկզբանե կայանի երկրորդ գործող էներգաբլոկում տեղադրվել է 220 մեգավատ հզորությամբ երկու գեներատոր։ Վերանորոգման ընթացքում դրանք փոխարինվել են նորերով յուրաքանչյուրը 236 մեգավատտ հզորությամբ։
«Մենք գիտենք, որ այս պահին կայանն աշխատանքներ է տանում ազգային կարգավորիչի հետ` էներգաբլոկի անվանական հզորության100%-ին հասնելու հարցով։ Այս աշխատանքների ավարտից, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի կողմից հովացման աշտարակների նորոգումից հետո էներգաբլոկը կկարողանա 472 մեգավատտ հզորություն մշակել»,-հայտնեց Զուևը։
Առավել արդյունավետ սառեցումը կօգնի, որ կայանը միջուկային վառելիքի նույն ծախսի պարագայում ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրի Հայաստանի բնակիչների համար։
ՀԱԷԿ-ում զգալի աշխատանք է իրականացվել ծերացման կառավարման բնագավառում
Հավելենք, որ Հայկական ԱԷԿ-ի էլեկտրոնային մանրակերտով տաղավարը ներկայացվել է վերջերս Սոչիում կայացած ատոմային տեխնոլոգիաների «Atomexpo-2022» ցուցահանդեսում:
Լրահոս
0