00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը կպարգևատրվի. նա նաև սպորտային նպաստ և անվանական թոշակ կստանա

© Photo : press office of the Boxing Federation of Armenia Էրիկ Իսրայելյան
Էրիկ Իսրայելյան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2022
Բաժանորդագրվել
Աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթող ճանաչվելու կապակցությամբ 18-ամյա բռնցքամարտիկը կպարգևատրվի 1,5 մլն դրամով: Եվս 800 հազար դրամ պարգևատրում կստանա որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների այս տարվա հաղթող Էրիկ Իսրայելյանին։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Գիլոյանը վստահություն է հայտնել, որ գրանցված նվաճումները դեռ սկիզբն են, և 18-ամյա բռնցքամարտիկը շուտով հաջողություններ կգրանցի արդեն մեծահասակների պայքարում։
«Ուզում եմ իմանաք՝ պետությունը միշտ իր շնորհալի մարզիկների կողքին է, որոնք ոչինչ չեն խնայում երկրի պատիվն ու դրոշը միջազգային հարթակներում բարձր պահելու համար: Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքն ու շնորհակալ ենք այն նվիրումի համար, որ ցուցաբերում եք մարզաձևում հաջողություններ գրանցելու և երկրի անունը բարձր պահելու համար»,– ասել է Գիլոյանը։
Էրիկ Իսրայելյանն ընդգծել է, որ միշտ զգացել է պետության աջակցությունը՝ ստանալով հասանելիք նպաստներն ու անվանական թոշակները:
Աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթող ճանաչվելու կապակցությամբ 18-ամյա բռնցքամարտիկը կպարգևատրվի 1,5 մլն դրամով: Եվս 800 հազար դրամ պարգևատրում կստանա որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:
2022 թվականի արդյունքներով՝ մարզիկին հատկացվելիք ընդհանուր ֆինանսական աջակցությունը կկազմի 4 մլն 600 հազար դրամ: Հաջորդ տարվանից Իսրայելյանի ամսական սպորտային նպաստը կկազմի 200, իսկ անվանական թոշակը` 240 հազար դրամ:
Նշենք, որ դեկտեմբերի 7–ին բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը գրառում էր արել սոցցանցերում` նշելով, որ մտադիր է այլ երկրի դրոշի տակ ելույթ ունենալ։ Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի այս տարվա չեմպիոնը վրդովված էր, որ իրեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից չեն շնորհավորել։
Հիշեցնենք` Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ քաշային) նոյեմբերին Իսպանիայում երիտասարդների աշխարհի առաջնությունում իր տիտղոսներին ավելացրեց նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը` եզրափակիչում հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գուրդալավային:
Լրահոս
0