00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո՞ղ էր արդյոք վնասել ՀԱՊԿ-ի օգնությունը․ քաղաքագետը վերլուծել է ՀՀ իշխանության քայլերը

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2022
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված նույնիսկ խորհրդանշական ռազմատեխնիկական աջակցությունը ոչ միայն զուտ ռազմական, այլև դիվանագիտական ազդեցություն կունենար։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունը շարունակում է հանրությանը բացատրել նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում իր պահվածքի դրդապատճառները՝ նորանոր ու բավականինհետաքրքիր փաստարկներ բերելով։
Ինչպես հայտնի է, պաշտոնական Երևանը սպասում էր ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի արձանագրմանը։ Դա տեղի չունեցավ, և ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց ամփոփիչ փաստաթղթերը։ Սակայն փաստաթղթերից մեկը Հայաստանին ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում էր ենթադրում։
Հայաստանի արտգործնախարարը դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը քննարկել է ռազմատեխնիկական աջակցության հարցը, սակայն Հայաստանի համար առաջնահերթությունը եղել է Բաքվի գործողությունների քաղաքական գնահատականը: Զարգացնելով Միրզոյանի միտքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ից օգնության ընդունումը (այդ թվում՝ ռազմատեխնիկական) առանց Ադրբեջանի ագրեսիայի հստակ գնահատման, սահմանին հաստատված ստատուս քվոյի ընդունում կնշանակեր։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով` այնքան էլ հասկանալի չէ՝ ինչպես է ռազմատեխնիկական օգնության ընդունումը կապվում հայ-ադրբեջանական սահմանին ներկայիս ստատուս քվոյի պահպանման հետ: Sputnik Արմենիային տված հարցազրույցում փորձագետը նշեց, որ ուղիղ կապ չի տեսնում ՀԱՊԿ-ից օգնություն ընդունելու և հայ-ադրբեջանական սահմանին ստատուս քվոյի ամրագրման միջև։ Բացի այդ, ՀԱՊԿ-ի կողմից ռազմատեխնիկական աջակցության փաստը նույնպես որոշակի գնահատական կլիներ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի օգնել, եթե դաշնակցի վրա ոչ մի հարձակում չի եղել։ Պետք է հիշել նաև, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և առաջադրված խնդիրներն ու ակնկալվող արդյունքները պետք է իրատեսական լինեն։
«Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ որոշակի շեմից այն կողմ ՀԱՊԿ-ը չի գնա։ Այս տեսանկյունից` տեղի ունեցածն ինչ-որ չափով անտրամաբանական է։ Կազմակերպության կողմից ցանկացած օգնություն Հայաստանի համար օգտակար կլիներ և որոշակի չափով կնպաստեր Ադրբեջանի և կառույցի անդամ պետությունների միջև հարաբերությունների սառեցմանը, այն պետությունների, որոնց հետ Բաքուն ավանդաբար սերտ կապեր ունի։ Արդյունքում մենք համեստ, բայց գոնե ինչ-որ արդյունք կունենայինք»,-ասաց քաղաքագետը։
Նա չի բացառում, որ Հայաստանի ղեկավարությունն ի սկզբանե խնդիր է դրել հասնել ՀԱՊԿ-ի կողմից քաղաքական հայտարարության՝ մանևրի դաշտ չթողնելով։ Եվ հիմա Երևանը հետին թվով փորձում է բացատրել իրավիճակը։
Միևնույն ժամանակ, իրավիճակը կարող է կապված լինել նաև Հայաստանի կողմից Արևմուտքին ուղղված որոշ ազդակների հետ։ Բայց ՀԱՊԿ-ի դեմ դեմարշը՝ որպես Արևմուտքի աջակցությունը ստանալու միջոց, տրամաբանական կլիներ, եթե Արևմուտքը պատրաստ լիներ լրացնել Հայաստանի համար անվտանգության վակուումը։ Երկրի իշխանությունն էլ, ըստ ամենայնի, վեկտորը փոխելու խնդիր չի դնում։
«Մենք տեսնում ենք, որ Արևմուտքն էլ պատրաստ չէ Հայաստանի անվտանգության ապահովման ավելի լուրջ միջոցների դիմել, Հայաստանն էլ դրա համար համապատասխան գործողություններ չի ձեռնարկում, ավելի շուտ փորձում է մանևրել երկու բևեռների միջև», - կարծում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով` եվրոպացի քաղաքական գործիչները դեռ սահմանափակվում են Հայաստանում մոնիթորինգային առաքելության ժամկետների երկարաձգման հնարավորության մասին զգուշավոր հայտարարություններով: Բայց նույնիսկ եթե հարցը լուծվի, բաց են մնում միջադեպերի կանխարգելման իրական մեխանիզմների, առաքելության մասնակիցների թվի հարցերը, հատկապես, որ տեղական մակարդակում սահմանին գրեթե ամեն օր էլ միջադեպեր են լինում։ Արևմուտքը, ինչպես Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, նույնպես ռեսուրսների խնդիր ունի, քանի որ այդ ռեսուրսների հիմնական մասը ծախսվում է Ուկրաինայի վրա։
Հայաստանը ՀԱՊԿ-ի վրա չափավոր ճնշում գործադրելու ռազմավարություն է ընտրել․ քաղտեխնոլոգ
Հարությունովը միևնույն ժամանակ հնարավոր է համարում, որ ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը խորհրդանշական կլիներ և էական ազդեցություն չէր ունենա հայոց բանակի մարտունակության վրա։ Հայտնի է, որ ՀԱՊԿ շրջանակում ռազմական մատակարարումների առյուծի բաժինն ապահովում է Ռուսաստանը։ Բայց վերջինս ինքն այժմ զբաղված է ուկրաինական հարցով, և պետք չէ Բելառուսից կամ Ղազախստանից որևէ լուրջ օգնություն ակնկալել։ Այնուամենայնիվ, նույնիսկ նվազագույն օգնությունը կազմակերպության կողմից կարևոր ժեստ կլիներ:
Քաղաքագետի կարծիքով՝ եթե Երևանն ընտրել է ՀԱՊԿ-ի վրա մշտական ճնշում գործադրելու մարտավարությունը` կազմակերպությունից որոշակի դիրքորոշում ստանալու նպատակով, ապա իրադարձությունները ցույց են տալիս այդ ռազմավարության անարդյունավետությունը: Կան մի շարք առանցքային քաղաքական և տնտեսական գործոններ, որոնք թելադրում են ՀԱՊԿ երկրների վերաբերմունքը հայ-ադրբեջանական խնդրի նկատմամբ։ Այդ գործոնները չափազանց լուրջ են դիվանագիտական դեմարշների միջոցով հարթեցնելու համար։
Լրահոս
0