00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
09:48
2 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:26
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք շարունակելու ենք կանխատեսումներ անել՝ նույնիսկ իմանալով, որ ապագան անկանխատեսելի է

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն ճիշտ էր Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինը, երբ փաստում էր. «Կանխատեսումներ անելը չափազանց բարդ գործ է, մանավանդ, երբ խոսքը ապագայի մասին է»։
Մենք շարունակելու ենք կանխատեսումներ անել՝ նույնիսկ իմանալով, որ ապագան անկանխատեսելի է
Այս հանճարեղ մտքին կարելի է միայն մի պնդում ավելացնել՝ իսկ կարճաժամկետ կանխատեսումներ անելը կրկնակի դժվար է, որովհետեւ սխալվելու հավանականությունն է շատ բարձր։ Այ, օրինակ, Էմանուել Մակրոնն այս շաբաթ կանխատեսել է, որ աշխարհի ֆուտբոլի առաջնության քառորդ եզրափակիչում ֆրանսիացիներն անպայման հաղթելու են անգլիացիներին։ Գնահատե′ք նախագահի համարձակությունը՝ չէ՞ որ ընդամենը երկու օրից՝ դեկտեմբերի 10-ին, կիմանանք՝ նախագահը գուշակելու ունակություն ունի՞, թե՞ պարզապես ցանկացել է քաջալերել իր երկրի թիմին։ Այսինքն` գործ ունենք սուպերկարճաժամկետ կանխատեսման հետ։
Հետաձգված կյանքի ախտանիշ. վերջապես ե՞րբ կգա ապրելու ժամանակը
Բոլորովին այլ բան է, երբ լսում ես, թե ինչպես են մեծ գիտակի համբավ ունեցող քեռիները լուրջ տեսքով դատողություններ անում այն մասին, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում ի վերջո անպայման կավարտվեն։ Կարծես թե ինչ-որ մեկը կտրականապես հերքում է այդ միտքը և համոզված է, որ ռմբակոծություններն ու հրետակոծություններն անվերջ են տևելու։ Ախր ինձ հետաքրքրում է, թե կոնկրետ երբ կդադարի այդ ամենը, ինչի շնորհիվ, որ դեպքում, ինչպիսի պայմաններով։
Այ սա՛ է երկարաժամկետ կանխատեսման հաճույքը՝ գրեթե ոչ մի կոնկրետ բան չես ասում, ընդամենը անհերքելի մի թեզ ես հրապարակում, վերջում էլ հպարտորեն արձանագրում ես՝ բա ես վաղուց առաջինն եմ կանխատեսել, որ ամեն ինչ ավարտվելու է։
Ինչպե՞ս չհիշես աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկին՝ Սթիվեն Հոքինգին, որն արդարացիորեն նկատել է. «Աստղագուշակները բավական խելոք են՝ այնքան մշուշոտ կանխատեսումներ են անում, որ դրանք հնարավոր է հարմարեցնել ցանկացած զարգացմանը»։
Երևի չեք առարկի, որ սովորաբար նման ոչ մի նոր կամ հետաքրքիր բան չպարունակող երկարաժամկետ կանխատեսումները գերիշխում են նաև Հայաստանում։ Սակայն այս տարի մեզ մոտ անպակաս էին հատկապես կարճաժամկետ կանխատեսումները, և դա հասկանալի է՝ պահանջարկն էր մեծ, բոլորն ուզում էին իմանալ` նոր պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, խաղաղության պայմանագիրն ի վերջո կստորագրվի՞, թե՞ կրկին ամեն ինչ կհետաձգվի, Թուրքիան սահմանը կբացի՞, թե՞ հերթական անգամ հլու– հնազանդ կկատարի իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի թելադրանքը, ընդդիմությանը կհաջողվի՞ իշխանափոխություն իրականացնել, թե՞ բողոքի ակցիաների ավարտը կլինի «ինչպես միշտ»։
Էստեղ պետք է հաշվի առնել, որ մարդիկ ամենից շատ սիրում են վառ, արմատական կանխատեսումները, բայց դրանք մի տհաճ հատկություն ունեն՝ շատ հազվադեպ են իրականանում։ Հիմնականում կատարվում են զգուշավոր, չափավոր գուշակությունները, բայց դրանք էլ տպավորիչ ու հիշվող չեն։ Այնպես որ, եթե ուզում եք գրավել լսարանի ուշադրությունը և հասնել այն բանին, որ ձեր արտառոց գուշակությունը որոշ ժամանակ քննարկվի սրճարաններում և սոցիալական ցանցերում, կարող եք, իհարկե, արմատական ինչ-որ կանխատեսում անել, բայց պիտի նաև գիտակցեք, որ դրա իրականանալու հավանականությունը գրեթե զրո է։
Հայաստանյան ֆենոմեն. տնտեսության «աննախադեպ» աճն ուղեկցվում է աննախադեպ աղքատացմամբ
Կարող եք ընտրել նաև երկրորդ տարբերակը՝ կախատեսել մի բան, որն էն գլխից էլ կատարվելու միտում ուներ։ Սակայն հայտնի է, որ ժամանակի ընթացքում բոլոր կանխատեսումներն էլ մոռացվում են։ Այնպես որ, մի′ հապաղեք, ընտրեք արմատական տարբերակը. գոնե կարճ ժամանակով ուշադրության կենտրոնում կմնաք։
Ու ևս մեկ նրբություն։ Երևի նկատել եք, որ հատկապես Հայաստանում կանխատեսումների հեղինակները շատ հաճախ գտնվում են այնպիսի գործոնի ակնհայտ ազդեցության տակ, որն անգլիացիներն անվանում են wishful thinking։ Այսինքն այդ մարդիկ, հավակնելով անաչառ քաղաքագետ կամ վերլուծաբան կոչվելուն, իրականում տուրք են տալիս իրենց հույզերին, ցանկություններին, պատրանքներին և նախասիրություններին։ Ֆինանսավորման մասին թույլ տվեք լռել, մանավանդ որ եկել է ամփոփելու ժամանակը։
Մասնագետները խորհուրդ են տալիս՝ շատ մեծ զգուշությամբ վերաբերվեք բոլոր, հատկապես վառ ու արմատական կանխատեսումներին այն պարզ պատճառով, որ ապագան անկանխատեսելի է։ Բայց եթե այնուամենայնիվ որոշել եք հաշվի առնել կանխատեսումները, ընտրեք դրանցից ամենահոռետեսականները և պատրաստ եղեք վատթարին։ Դա առավելագույնս նպաստում է ձեր, հասարակության և պետության անվտանգությանը։ Եթե պնդեք, թե մենք՝ հայերս, միշտ էլ հենց այդպես ենք վարվել, կհակադարձեմ՝ կներե′ք, բա էդ դեպքում ինչո՞ւ ենք ամեն անգամ կրկնում. «Վերջը լավ կլինի»։
Իսկ եթե այնուամենայնիվ հակված եք հավատալու լավատեսական և հուսադրող կանխատեսումներին, պարզապես մեջբերեմ հանրահայտ Վանգային. «Ապագան պատկանում է բարի մարդկանց, և նրանք կապրեն հրաշալի աշխարհում, որը հիմա մենք չենք էլ պատկերացնում»։
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2022
Իշխանավորների հեռացումը պահանջող ընդդիմադիրներն ի վերջո իրենք են հեռանում
Լրահոս
0