00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ կսկսվեն. ԶԼՄ

Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2022
Ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Մասնագետները տեխնիկական աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի վերսկսումից հետո աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է թուրքական «Hurriyet»-ը։
Բացի դրանից, մասնագետները տեխնիկական աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը բացելու համար:
Ըստ ԶԼՄ–ի` օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, և Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև այս տարեվերջ: Այսինքն` այժմ թուրքական ապրանքներն ուղիղ կհասնեն Հայաստան:
Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու թույլտվության տրամադրմանը, ապա այս հարցում, ըստ թերթի, խնդիրներ կան: Մասնավորապես, սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը վերանորոգման կարիք ունի: Այս հարցի առնչությամբ շաբաթներ առաջ փորձագետների մակարդակով հանդիպում է տեղի ունեցել։ Սակայն գործնական քայլերն ակնկալվում են ավելի ուշ՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները:
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Լրահոս
0