Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. օրն ու վայրը հայտնի են

© Sputnik / Asatur YesayantsՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպումը տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Վաղը` դեկտեմբերի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունն այսօր ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով` հանդիպումը տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա. Արմեն Գրիգորյան
Նշենք, որ Բիշքեկում դեկտեմբերի 9-ին նախատեսված է անցկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Հիշեցնենք` ՌԴ առաջնորդի և ՀՀ վարչապետի նախորդ հանդիպումը կայացել էր նոյեմբերի 23–ին Երևանում` ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Պուտինն ԱԽ–ին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ նիստի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
Լրահոս
0