00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջատար ֆուտբոլիստների եկամուտը տպավորիչ է. իսկ շատ չե՞ն ստանում

© AFP 2024 / BERNADETT SZABO / POOL / AFPԿրիշտիանու Ռոնալդուն
Կրիշտիանու Ռոնալդուն - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2022
Կրիշտիանու Ռոնալդուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Քանզի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կարճատև դադար է, ուրեմն ճիշտ ժամանակն է խոսելու հենց ֆուտբոլի մասին։
Բոլորս էլ գիտենք, որ ուրիշի գրպանի փողը հաշվելը լավ բան չի, բայց նաև գիտենք, որ ֆուտբոլիստները շատ են ստանում։ Դեռ այն անհիշելի ժամանակներում, երբ Երևանի «Արարատը» վատ էր խաղում` տեսնելով, թե ինչպես է, ասենք, Տաշքենտի «Պախտակորը» կամ Ալմա Աթայի «Կայրաթը» հերթական գոլը խփում մեր թիմի դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովի պաշտպանած դարպասին, մեր հարևանը նեղսրտում էր. «Ողջ կյանքս ԿԱՆԱԶ գործարանին եմ նվիրել, փոխարենը չնչին աշխատավարձ եմ ստացել, իսկ էս անտաղանդ ֆուտբոլիստներն իրենց հավեսի համար դաշտով վազվզում են, բոլորն էլ մեր ալյումինի գործարանից աշխատավարձ են ստանում, երբեմն էլ՝ Արաբկիրում բնակարան ու «Վոլգա»»։
Հիմա եթե թվարկեմ, թե ինչեր են ստանում աշխարհի առաջատար ֆուտբոլիստները ու համեմատեմ դրանք այդ «Արաբկիրի բնակարանի ու կրեմագույն «24»-ի հետ, դա կլինի նույնը, ինչ, ասենք, ժամանակին հսկայական աղմուկ հանած «Վանոյի առանձնատունը» համեմատեմ Մոնումենտի ապարանքների հետ։ Բրազիլացի Նեյմարն, օրինակ, տարեկան վաստակում է մոտ 90 միլիոն դոլար։ Դա մոտավորապես այնքան է, որքան մեր խեղճ հայրենակից Քիմ Քարդաշյանն իր հեռուստաշոուի միջոցով աշխատել է 4 տարում։
Առաջատար ֆուտբոլիստների եկամուտը տպավորիչ է. իսկ շատ չե՞ն ստանում
Չեմ ուզում անդրադառնալ այն հարցին, թե որ ֆուտբոլիստի եկամուտներն են ռեկորդային, որովհետև ամեն ինչ խիստ փոփոխական է։ Եվ ոչ միայն ֆուտբոլում։ Նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, վերջերս մեկ օրում կորցրեց, հետո էլ կրկին վերականգնեց իր այդ կարգավիճակը։ Հենց այդ պատճառով էլ, եթե հիմա պնդեմ, որ ամենամեծ եկամուտներ ունեցող ֆուտբոլիստների ցանկում երկրորդ տեղը տարեկան 100 միլիոնով զբաղեցնում է Կրիշտիանու Ռոնալդուն, պետք է անպայման զգուշացնեմ նաև, որ ամեն ինչ շատ շուտ կարող է փոխվել, որովհետև հենց աշխարհի առաջնության նախօրեին նա խզեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Եվայժմ նրան առաջարկում են խաղալ Սաուդյան Արաբիայում՝ տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձով։ Եթե վերջնականապես համաձայնեց, միանգամից կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Համենայնդեպս հիմա ամենից շատ ստանում է Կիլիան Մբապեն. ըստ «Ֆորբսի», մոտ 130 միլիոն դոլար տարեկան։ Ի դեպ, հենց այդքան է անհրաժեշտ «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու համար։ Իսկ եթե դեռ երեք տարի առաջ իր տարեկան աշխատավարձը՝ 110 միլիոն դոլարը, Երևանի քաղաքապետարանին նվիրաբերեր Լիոնել Մեսսին, մենք արդեն գնած կլինեինք ավելի քան 800 ավտոբուս և մայրաքաղաքում վերջապես կունենայինք քաղաքակիրթ տրանսպորտ։
Այս առաջնության նախօրեին միջազգային մամուլում կրկին աշխուժորեն սկսեց շոշափվել այն հարցը, որը դեռ տասնամյակներ առաջ մեր հարևանին էր հուզում. «Ինչո՞ւ են ֆուտբոլիստներն այդքան շատ ստանում»։ Այդ հարցը լրագրողները Կատարում անմիջականորեն հասցեագրեցին բելգիացի խաղացող Քևին դե Բրյույնեին. «Ախր, մի առանձնապես խաղ էլ չցուցադրեց ձեր երկրի հավաքականը և դուրս թռավ, ձեր ստացած 30 միլիոն դոլարը մի քիչ շա՞տ չի»։ Ֆուտբոլիստը հակադարձեց. «Բոլորովին շատ չի։ Տեսե՛ք, ֆուտբոլը կոմերցիոն, թանկ մարզաձև է, աշխարհում թիվ մեկը։ Միայն մարզադաշտում մեզ դիտում է մոտ 60 հազար մարդ, իսկ հեռուստատեսությամբ միլիոնավոր մարզասերներ են հետևում։ Ու նաև, միգուցե ասածս ձեզ դուր չգա, բայց ես անկեղծորեն պիտի փաստեմ. եթե ակումբը իրեն թույլ է տալիս մեծ գումար առաջարկել ինձ, ես ինչո՞ւ պիտի հրաժարվեմ»։
Ավելացնեմ։ Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստների կարիերան կարճ է, և հենց այդ հաշված տարիների ընթացքում աշխատած գումարներով են նրանք սովորաբար ապահովում իրենց հետագա բարեկեցիկ կյանքը։ Սակայն կան բացառություններ։ Լսե՞լ եք Գարինչայի մասին։ Այդ ֆանտաստիկ ֆուտբոլիստը այնպիսի բաներ էր անում, որոնք ուրիշ մեկը երբեք չէր անի։ Խոսքը ոչ թե նրա անմոռանալի հնարքների, այլ պահվածքի մասին է։ Խաղերից մեկի ժամանակ, խաբս տալով բոլոր պաշտպաններին, հայտվում է դարպասապահի դիմաց մեն-մենակ։ Մնում էր ընդամենը դիպուկ հարվածով գնդակն ուղարկել դարպասը։ Բայց այդ պահին նա նկատում է, որ մրցակցի պաշտպաններից մեկը ընկել է գետնին և գալարվում է ցավից։ Ի՞նչ է անում Գարինչան։ Այո՛, շատ ճիշտ եք, գոլ խփելու փոխարեն գնդակը դուրս է հանում եզրային գծից՝ թույլ տալով բժշկական օգնություն ցույց տալ վնասվածք ստացած հակառակորդին։
Կարիերան ավարտելուց հետո Գարինչան վերադարձավ Ռիո դե Ժանեյրոյի այն թաղամասը, որտեղ ծնվել էր։ Եվ կուտակած ողջ գումարով մեկ առ մեկ փակեց հայրենի թաղամասի անխտիր բոլոր բնակիչների պարտքերը։ Ու մնաց առանց փողի։ Համաձայնե՛ք, միանգամայն ճիշտ են ասում՝ փողը չի կարող փոխել մարդուն, ուղղակի այն, թե ինչպես է նա ծախսում փողը, ցույց է տալիս, թե ով է այդ մարդն իրականում։
Վարդան Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2022
Վարդան Մինասյան. «Ֆուտբոլում պետք է նվազեցնել մարդկային սխալի ազդեցությունը»
Լրահոս
0