https://armeniasputnik.am/20221209/eazb-n-43-mlrd-dvolari-nakhagtser-e-qnnarkum-pvodguzvov-52385439.html
ԵԱԶԲ-ն 4,3 մլրդ դոլարի նախագծեր է քննարկում․ Պոդգուզով
ԵԱԶԲ-ն 4,3 մլրդ դոլարի նախագծեր է քննարկում․ Պոդգուզով
2022 թվականին բանկը Հայաստանի և ԵԱԶԲ անդամ այլ երկրների տարածքում ավելի քան 30 նախագիծ է իրականացրել։ 09.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-09T09:52+0400
2022-12-09T09:52+0400
2022-12-09T10:02+0400
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
նախագիծ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/05/46292643_0:0:1600:901_1920x0_80_0_0_9d11f3ba437cc90bae20ad5e1cd1bc8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը 4,3 մլրդ դոլարի նախագծեր է քննարկում։ Տեղեկությունը հայտնեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը` Ալմաթիում ներկայացնելով բանկի գործունեության արդյունքները։«2022 թվականին տարեկան ներդրումների ընդհանուր ծավալը, որը մենք նախատեսում ենք իրականացնել, կազմում է 2,5 մլրդ դոլար, և դա գրեթե 2 անգամ շատ է, քան նախատեսված էր այս տարի (1,3 մլրդ դոլար)», - ասաց Պոդգուզովը։Հայաստանում դոլարը զգալիորեն կթանկանա 2023 թվականին. ԵԱԶԲ զեկույցըՆրա խոսքով՝ Հայաստանի և ԵԱԶԲ անդամ այլ երկրների տարածքում բանկն ավելի քան 30 նախագիծ է իրականացրել: Դրանք հիմնականում զարգացման նախագծեր են։ Արդյունքում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելը գերազանցել է 5 մլրդ դոլարը։Պոդգուզովի խոսքով՝ 2022 թվականին ԵԱԶԲ-ն 1,7 մլրդ դոլարի միջոցներ է ներգրավել: 2023 թվականի համար ԵԱԶԲ-ի ռազմավարական առաջնահերթությունը մնում է առանցքային ներդրումային մեգանախագծերի իրականացումը: Խոսքը եվրասիական տրանսպորտային հանգույցի, Կենտրոնական Ասիայի ջրաէներգետիկ համալիրի և Եվրասիական ապրանքահաղորդիչ ցանցի նախագծերի մասին է։«Մենք նախատեսում ենք միլիոնավոր դոլարներ ներդնել նման նախագծերում», - ասաց Պոդգուզովը:ԵԱԶԲ-ն մտադիր է եռապատկել տարեկան ներդրումները ՀայաստանումՀայաստանում բանկը նախատեսում է աջակցել պետական ծրագրերի իրականացմանը, նպատակային կայուն զարգացմանը, ինստիտուցիոնալ միջավայրի որակի բարձրացմանը:2022 թվականին ուժի մեջ է մտել ԵԱԶԲ նոր հնգամյա ռազմավարությունը, որի համաձայն` բանկը կամրապնդի իր յուրահատուկ ինտեգրացիոն դերը ԵԱՏՄ տարածքում։ Ծրագրերը ներառում են առնվազն 3 հիմնական ինտեգրացիոն մեգանախագծերը։ Կկազմակերպվեն և կմեկնարկեն նախագծեր տրանսպորտային ենթակառուցվածքների և լոգիստիկայի, պարենային անվտանգության, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներում՝ Եվրասիական տրանսպորտային միջանցք, Եվրասիական ապրանքաբաշխիչ ցանց, Կենտրոնական Ասիայի ջրային-էներգետիկ համալիր:Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ-ն նպաստում է մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, դրանց համակողմանի զարգացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/05/46292643_164:0:1583:1064_1920x0_80_0_0_5c96ed58f577e31a29f294f7ebdb5ee6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական զարգացման բանկ (եազբ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), նախագիծ
եվրասիական զարգացման բանկ (եազբ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), նախագիծ
ԵԱԶԲ-ն 4,3 մլրդ դոլարի նախագծեր է քննարկում․ Պոդգուզով
09:52 09.12.2022 (Թարմացված է: 10:02 09.12.2022) 2022 թվականին բանկը Հայաստանի և ԵԱԶԲ անդամ այլ երկրների տարածքում ավելի քան 30 նախագիծ է իրականացրել։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը 4,3 մլրդ դոլարի նախագծեր է քննարկում։ Տեղեկությունը հայտնեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը` Ալմաթիում ներկայացնելով բանկի գործունեության արդյունքները։
«2022 թվականին տարեկան ներդրումների ընդհանուր ծավալը, որը մենք նախատեսում ենք իրականացնել, կազմում է 2,5 մլրդ դոլար, և դա գրեթե 2 անգամ շատ է, քան նախատեսված էր այս տարի (1,3 մլրդ դոլար)», - ասաց Պոդգուզովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և ԵԱԶԲ անդամ այլ երկրների տարածքում բանկն ավելի քան 30 նախագիծ է իրականացրել: Դրանք հիմնականում զարգացման նախագծեր են։ Արդյունքում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելը գերազանցել է 5 մլրդ դոլարը։
Պոդգուզովի խոսքով՝ 2022 թվականին ԵԱԶԲ-ն 1,7 մլրդ դոլարի միջոցներ է ներգրավել: 2023 թվականի համար ԵԱԶԲ-ի ռազմավարական առաջնահերթությունը մնում է առանցքային ներդրումային մեգանախագծերի իրականացումը: Խոսքը եվրասիական տրանսպորտային հանգույցի, Կենտրոնական Ասիայի ջրաէներգետիկ համալիրի և Եվրասիական ապրանքահաղորդիչ ցանցի նախագծերի մասին է։
«Մենք նախատեսում ենք միլիոնավոր դոլարներ ներդնել նման նախագծերում», - ասաց Պոդգուզովը:
Հայաստանում բանկը նախատեսում է աջակցել պետական ծրագրերի իրականացմանը, նպատակային կայուն զարգացմանը, ինստիտուցիոնալ միջավայրի որակի բարձրացմանը:
2022 թվականին ուժի մեջ է մտել ԵԱԶԲ նոր հնգամյա ռազմավարությունը, որի համաձայն` բանկը կամրապնդի իր յուրահատուկ ինտեգրացիոն դերը ԵԱՏՄ տարածքում։ Ծրագրերը ներառում են առնվազն 3 հիմնական ինտեգրացիոն մեգանախագծերը։ Կկազմակերպվեն և կմեկնարկեն նախագծեր տրանսպորտային ենթակառուցվածքների և լոգիստիկայի, պարենային անվտանգության, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներում՝ Եվրասիական տրանսպորտային միջանցք, Եվրասիական ապրանքաբաշխիչ ցանց, Կենտրոնական Ասիայի ջրային-էներգետիկ համալիր:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ-ն նպաստում է մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, դրանց համակողմանի զարգացմանը։