https://armeniasputnik.am/20221209/krtutjan-volvorti-bvolvor-bnagavarnerum-masnagetneri-lrjagujn-khndir-unenq-hh-nakhagah-52393234.html
Կրթության ոլորտի բոլոր բնագավառներում մասնագետների լրջագույն խնդիր ունենք. ՀՀ նախագահ
Կրթության ոլորտի բոլոր բնագավառներում մասնագետների լրջագույն խնդիր ունենք. ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանը վստահ է` կրթական համակարգում ֆունդամենտալ փոփոխությունների արդյունքում միայն հնարավոր է երկրում հաջողություններ ունենալ։ 09.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-09T12:42+0400
2022-12-09T12:42+0400
2022-12-09T13:24+0400
կրթություն
հայաստան
վահագն խաչատուրյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/09/52393026_0:0:1601:901_1920x0_80_0_0_4631c97bb63f188dca1e2683b01969bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում սոցիալ–տնտեսական զարգացման հիմնախնդիրներն առաջացել են կրթության ոլորտում առկա խնդիրների հետևանքով։ Այս մասին «Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները» թեմայով հանրապետական գիտաժողովում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն էլ անդրադառնալով ՀՀ–ում տնտեսական աճին, նշեց, որ դա եղել է և՛ ՌԴ–ից, Ուկրաինայից, Բելառուսից ժամանակ ռելոկանտների, և՛ ՀՀ մի շարք ոլորտների շնորհիվ։«Տնտեսական աճի առումով երկու սցենար կարող է հաջորդ տարի գրանցվել։ Նշածս երկրներից ժամանած անձինք գուցե որոշեն հեռանալ Հայաստանից, սակայն կարող է լինել նաև հակառակը, քանի որ ենթադրվում է, թե ռազմական գործողությունը դեռ երկար կտևի ու ռելոկանտները դեռ կշարունակեն գործել մեր աշխատաշուկայում։ Չեմ կարծում, թե ՀՀ տնտեսական աճն ամբողջությամբ նրանց շնորհիվ է գրանցվել, մեզ մոտ մի շարք ոլորտներում առաջընթացներ են նկատվում։ Չեմ բացառում, որ այս երկու գործոնի սիմբիոզի շնորհիվ գուցե լինի 7 տոկոս տնտեսական աճ»,–ասաց Գալոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ Նրա խոսքով` վերջին շրջանում Հայաստանում աճ է գրանցվում սննդի արդյունաբերության, տեքստիլ արտադրության ոլորտներում։ Գյուղատնտեսությունը ևս բավականին մեծ աճ է գրանցել, հատկապես ջերմոցային կուլտուրաների շնորհիվ։ Գալոյանը հավելեց` գյուղատնտեսական ապրանքի սպառման հետ կապված Հայաստանի համար շուկայի խնդիր չկա, քանի որ որքան էլ արտադրվի, հնարավոր է վաճառել ռուսական շուկայում կամ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։Տնտեսական աճ, նախանշվածի կատարում, սպասելիքներ. Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/09/52393026_0:0:1423:1067_1920x0_80_0_0_68f86f4d47debf8d5d69ac3cc9f6d8fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կրթություն, հայաստան, վահագն խաչատուրյան
կրթություն, հայաստան, վահագն խաչատուրյան
Կրթության ոլորտի բոլոր բնագավառներում մասնագետների լրջագույն խնդիր ունենք. ՀՀ նախագահ
12:42 09.12.2022 (Թարմացված է: 13:24 09.12.2022) Վահագն Խաչատուրյանը վստահ է` կրթական համակարգում ֆունդամենտալ փոփոխությունների արդյունքում միայն հնարավոր է երկրում հաջողություններ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում սոցիալ–տնտեսական զարգացման հիմնախնդիրներն առաջացել են կրթության ոլորտում առկա խնդիրների հետևանքով։ Այս մասին «Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները» թեմայով հանրապետական գիտաժողովում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Այսօր ՀՀ–ի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերը երկրի անվտանգությունն է, և այդ խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել` մեթոդները փոխելով։ Երկրորդ կարևոր խնդիրը կրթության ոլորտում է. մենք բոլոր բնագավառներում մասնագետների լրջագույն խնդիր ունենք։ Վստահ եմ` առանց այդ համակարգի ֆունդամենտալ փոփոխության չենք կարող հաջողություններ ունենալ։ Սոցիալ–տնտեսական զարգացման հիմնախնդիրն էլ հենց այս ամենից է գալիս»,– նշեց Խաչատուրյանը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն էլ անդրադառնալով ՀՀ–ում տնտեսական աճին, նշեց, որ դա եղել է և՛ ՌԴ–ից, Ուկրաինայից, Բելառուսից ժամանակ ռելոկանտների, և՛ ՀՀ մի շարք ոլորտների շնորհիվ։
«Տնտեսական աճի առումով երկու սցենար կարող է հաջորդ տարի գրանցվել։ Նշածս երկրներից ժամանած անձինք գուցե որոշեն հեռանալ Հայաստանից, սակայն կարող է լինել նաև հակառակը, քանի որ ենթադրվում է, թե ռազմական գործողությունը դեռ երկար կտևի ու ռելոկանտները դեռ կշարունակեն գործել մեր աշխատաշուկայում։ Չեմ կարծում, թե ՀՀ տնտեսական աճն ամբողջությամբ նրանց շնորհիվ է գրանցվել, մեզ մոտ մի շարք ոլորտներում առաջընթացներ են նկատվում։ Չեմ բացառում, որ այս երկու գործոնի սիմբիոզի շնորհիվ գուցե լինի 7 տոկոս տնտեսական աճ»,–ասաց Գալոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նրա խոսքով` վերջին շրջանում Հայաստանում աճ է գրանցվում սննդի արդյունաբերության, տեքստիլ արտադրության ոլորտներում։ Գյուղատնտեսությունը ևս բավականին մեծ աճ է գրանցել, հատկապես ջերմոցային կուլտուրաների շնորհիվ։ Գալոյանը հավելեց` գյուղատնտեսական ապրանքի սպառման հետ կապված Հայաստանի համար շուկայի խնդիր չկա, քանի որ որքան էլ արտադրվի, հնարավոր է վաճառել ռուսական շուկայում կամ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։