Ռուսաստանում գնաճը կնվազի, ինչն արդիական է նաև ԵԱՏՄ մյուս երկրների համար. Պուտին

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործազրկության միջին մակարդակը ԵԱՏՄ երկրներում տարվա 9 ամիսների ընթացքում զգալիորեն՝ 18%-ով կրճատվել է, և այժմ այն կազմում է 1%-ից մի փոքր ավելի:
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում գնաճը նվազում է, ինչն արդիական է նաև ԵԱՏՄ մյուս երկրների համար։ Տեղեկությունը Բիշքեկում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Համաշխարհային շուկաների անկայունության և համաշխարհային անբարենպաստ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում ԵԱՏՄ-ում արդյունավետ գործողություններ են ձեռնարկվել զարգացման կարևորագույն ցուցանիշների կայունացման և բարելավման ուղղությամբ։
Գնաճը դանդաղում է. 2023թ–ի համար կանխատեսումները լավատեսական են, «եթե»–ները` շատ
Պուտինը նշել է, որ գործազրկության միջին մակարդակը տարվա 9 ամիսների ընթացքում ԵԱՏՄ երկրներում զգալիորեն՝ 18%-ով կրճատվել է, և այժմ այն կազմում է 1%-ից մի փոքր ավելի:
Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանում գնաճը կազմում է մոտ 12 տոկոս, սակայն միջնաժամկետ հեռանկարում, ռուսական կողմի ակնկալիքներով, այն պետք է նվազի մինչև 5 տոկոս, իսկ գուցե նաև ավելի ցածր: Պուտինն ավելացրել է, որ Ռուսաստանի տնտեսական իրավիճակն այսպես թե այնպես անդրադառնում է միության մյուս երկրների վրա։
ԵԱՏՄ-ի այլ ցուցանիշների մեջ գյուղատնտեսական արտադրության աճը կազմել է 5,4%, և այժմ երկրները գործնականում հավասարեցրել են իրենց կարիքների բավարարումն ըստ պարենի հիմնական տեսակների։ Աճել են նաև շինարարության ծավալները (4,7%-ով), իսկ հիմնական կապիտալում ներդրումների համախառն աճը հասել է 6,6%-ի։
ԵԱՏՄ–ն փորձում է զսպել շաքարավազի գնաճը. Հայաստանում սպասում են ընդհանուր որոշման
Լրահոս
0