https://armeniasputnik.am/20221209/senjakum-amerikjan-kvoghmn-el-er-nerka-grigvorjany-i-pataskhan-hajievi-herqmany-52394155.html
Սենյակում ամերիկյան կողմն էլ էր ներկա. Գրիգորյանը` ի պատասխան Հաջիևի հերքման
Սենյակում ամերիկյան կողմն էլ էր ներկա. Գրիգորյանը` ի պատասխան Հաջիևի հերքման
Արմեն Գրիգորյանը պատասխանեց Ադրբեջանի նախագահի օգնականի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնում ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման շուրջ... 09.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-09T12:54+0400
2022-12-09T12:54+0400
2022-12-09T13:30+0400
արմեն գրիգորյան
ադրբեջան
հայաստան
ամն
լեռնային ղարաբաղ
արցախ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/17/51739214_0:0:1601:901_1920x0_80_0_0_b404a18e4aaec16eab9f31890d59d764.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում միայն հայկական կողմը չի եղել` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել։ ԱԺ–ում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին։Երեկ Գրիգորյանը հայտնել էր, թե վաշինգտոնյան հանդիպումից հետո իր և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Այսօր Հաջիևը հայտարարել էր, թե նման բան չի եղել` բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։Նրա խոսքով` հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի հասկանան, թե որն է պայմաններ ստեղծելու այն մեխանիզմը, որպեսզի ԼՂ–ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա պայմանավորվածության շուրջ։ Գրիգորյանը հավելեց, որ վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ աշխատանքներում նկատել են, որ նրանց կողմից էլ հետաքրքրություն կա այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու։ Ուստի Գրիգորյանը հույս հայտնեց, որ կկարողանան հասնել իրենց նպատակներին։Գրիգորյանը նշեց նաև, որ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ հայկական կողմն իր հավանությունն է տվել այն հարցին, որ խաղաղության պայմանագիր կնքելն ու ԼՂ–ում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է տարանջատվեն։ Նրա խոսքով` այժմ, սակայն, երբ ԼՂ հարցով միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, այն դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի կնքելու հարցով առաջ գնալ։ Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասինԱԽ քարտուղարը հավելեց, որ Ադրբեջանի մեկ այլ մոտեցում, թե Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձև չի օգնում առաջ ընթանալ։ Նրա խոսքով` ԼՂ հարցն ադրբեջանական կողմը համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն` խնդիրը կա, սակայն փորձում են ձևացնել, որ այն չկա։
ադրբեջան
ամն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0b/17/51739214_0:0:1423:1067_1920x0_80_0_0_b9400521e96f52801107c0a13de9dd67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արմեն գրիգորյան, ադրբեջան, հայաստան, ամն, լեռնային ղարաբաղ, արցախ
արմեն գրիգորյան, ադրբեջան, հայաստան, ամն, լեռնային ղարաբաղ, արցախ
Սենյակում ամերիկյան կողմն էլ էր ներկա. Գրիգորյանը` ի պատասխան Հաջիևի հերքման
12:54 09.12.2022 (Թարմացված է: 13:30 09.12.2022) Արմեն Գրիգորյանը պատասխանեց Ադրբեջանի նախագահի օգնականի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնում ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման շուրջ պայմանավորվածություն չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում միայն հայկական կողմը չի եղել` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել։ ԱԺ–ում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին։
Երեկ Գրիգորյանը հայտնել էր, թե վաշինգտոնյան հանդիպումից հետո իր և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Այսօր Հաջիևը հայտարարել էր, թե նման բան չի եղել` բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։
«Ինձ երբեմն թվում է` կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Այն, ինչ բանակցել ենք ադրբեջանական կողմի հետ, կա արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի հասկանան, թե որն է պայմաններ ստեղծելու այն մեխանիզմը, որպեսզի ԼՂ–ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա պայմանավորվածության շուրջ։ Գրիգորյանը հավելեց, որ վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ աշխատանքներում նկատել են, որ նրանց կողմից էլ հետաքրքրություն կա այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու։ Ուստի Գրիգորյանը հույս հայտնեց, որ կկարողանան հասնել իրենց նպատակներին։
Գրիգորյանը նշեց նաև, որ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ հայկական կողմն իր հավանությունն է տվել այն հարցին, որ խաղաղության պայմանագիր կնքելն ու ԼՂ–ում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է տարանջատվեն։ Նրա խոսքով` այժմ, սակայն, երբ ԼՂ հարցով միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, այն դժվարացնում է հայկական կողմին խաղաղության պայմանագրի կնքելու հարցով առաջ գնալ։
ԱԽ քարտուղարը հավելեց, որ Ադրբեջանի մեկ այլ մոտեցում, թե Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձև չի օգնում առաջ ընթանալ։ Նրա խոսքով` ԼՂ հարցն ադրբեջանական կողմը համար դարձել է «փիղը սենյակում», այսինքն` խնդիրը կա, սակայն փորձում են ձևացնել, որ այն չկա։