https://armeniasputnik.am/20221209/shhk-ev-aph-erkrnery-kamrapnden-razmakan-kapery-shvojgu-52407636.html
ՇՀԿ և ԱՊՀ երկրները կամրապնդեն ռազմական կապերը. Շոյգու
ՇՀԿ և ԱՊՀ երկրները կամրապնդեն ռազմական կապերը. Շոյգու
ՇՀԿ-ն և ԱՊՀ անդամ երկրները նույնպես կմիավորեն ուժերը՝ կանխելու կենսաբանական սպառնալիքները։ 09.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-09T15:20+0400
2022-12-09T15:20+0400
2022-12-09T15:21+0400
սերգեյ շոյգու
շհկ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/09/52402495_0:0:3029:1703_1920x0_80_0_0_6f47a792a0af1d19abe655a42a67a1df.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները պլանավորում են մեծացնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կազմակերպությունների գործընկերների հետ հանդիպումից հետո։Ռուս նախարարը նաև նշել է, որ հանդիպման մասնակիցները նպատակահարմար են համարել կատարելագործել անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստության կանոնավոր միջոցառումներ իրականացնել՝ միջազգային ահաբեկիչների կողմից նոր մարտավարությանը հակազդելու ուղիների մշակմամբ։Բացի այդ, ՇՀԿ և ԱՊՀ անդամ երկրները կմիավորեն ուժերը՝ կանխելու կենսաբանական սպառնալիքները։Շոյգուի խոսքով՝ հանդիպման մասնակիցները խստորեն դատապարտել են նացիզմը, ֆաշիզմն ու միլիտարիզմը վերականգնելու և փառաբանելու, պատմությունը կեղծելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառներն ու արդյունքները վերանայելու ցանկացած փորձ։Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նաև դեմ են արտահայտվել նախկին արմատական, անմարդկային և ծայրահեղական գաղափարախոսությունների վերածնունդին, որոնք կարող են աշխարհը կրկին աղետի հասցնել:Նշենք, որ այսօր Մոսկվայում կայացել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որին տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն։Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/09/52402495_71:0:2800:2047_1920x0_80_0_0_b9c5014f9f49ce7989174e6dc0012b5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ շոյգու, շհկ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
սերգեյ շոյգու, շհկ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ՇՀԿ և ԱՊՀ երկրները կամրապնդեն ռազմական կապերը. Շոյգու
15:20 09.12.2022 (Թարմացված է: 15:21 09.12.2022) ՇՀԿ-ն և ԱՊՀ անդամ երկրները նույնպես կմիավորեն ուժերը՝ կանխելու կենսաբանական սպառնալիքները։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները պլանավորում են մեծացնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կազմակերպությունների գործընկերների հետ հանդիպումից հետո։
«Ընդգծվել է ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ռազմական համագործակցության, փոխվստահության ամրապնդման և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ սերտ կապերի հաստատման անհրաժեշտությունը»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Ռուս նախարարը նաև նշել է, որ հանդիպման մասնակիցները նպատակահարմար են համարել կատարելագործել անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մեխանիզմները, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստության կանոնավոր միջոցառումներ իրականացնել՝ միջազգային ահաբեկիչների կողմից նոր մարտավարությանը հակազդելու ուղիների մշակմամբ։
Բացի այդ, ՇՀԿ և ԱՊՀ անդամ երկրները կմիավորեն ուժերը՝ կանխելու կենսաբանական սպառնալիքները։
Շոյգուի խոսքով՝ հանդիպման մասնակիցները խստորեն դատապարտել են նացիզմը, ֆաշիզմն ու միլիտարիզմը վերականգնելու և փառաբանելու, պատմությունը կեղծելու և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառներն ու արդյունքները վերանայելու ցանկացած փորձ։
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նաև դեմ են արտահայտվել նախկին արմատական, անմարդկային և ծայրահեղական գաղափարախոսությունների վերածնունդին, որոնք կարող են աշխարհը կրկին աղետի հասցնել:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդլայնված կազմով հանդիպումները՝ քննարկելու միջազգային անվտանգության խնդիրները և բարելավելու համագործակցությունը ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Նշենք, որ այսօր Մոսկվայում կայացել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որին տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն։
Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։