Տոյվո Կլաարը հայաստանյան այցից հետո մեկնում է Թուրքիա

© Photo : official site of MFA of RA Տոյվո Կլաար
Տոյվո Կլաար - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2022
Տոյվո Կլաար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տոյվո Կլաարը հայտնել է, որ չնայած ՀՀ–ում մեկ օր է մնացել, սակայն հասցրել է բովանդակալից հանդիպումներ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից և ամփոփել ՀՀ կատարած այցը։
«Կարճ այց ունեցա, բայց բովանդակալից հանդիպումներ եղան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,–գրել է Կլաարը։
Նա հայտնել է, որ այժմ ուղևորվում է Թուրքիա։
Հիշեցնենք, որ մինչ Հայաստան գալը Կլաարն այցելել էր Ադրբեջան։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում էր դեկտեմբերի 8-ին։
Լրահոս
0