https://armeniasputnik.am/20221209/verin-lars-amulsar-u-erevani-metrvo-vortegh-e-patrastvum-nerdnumner-anel-eazb-n-52390111.html
«Վերին Լարս», Ամուլսար ու Երևանի մետրո. որտեղ է պատրաստվում ներդնումներ անել ԵԱԶԲ-ն
«Վերին Լարս», Ամուլսար ու Երևանի մետրո. որտեղ է պատրաստվում ներդնումներ անել ԵԱԶԲ-ն
Եվրասիական զարգացման բանկը դիտարկում է մասնակցությունը «Վերին Լարսի» ընդլայնման նախագծին՝ հաշվի առնելով Հայաստանի համար դրա ռազմավարական նշանակությունը։ 09.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-09T11:09+0400
2022-12-09T11:09+0400
2022-12-09T11:09+0400
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
հայաստան
ներդրում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/595/91/5959166_0:120:1600:1020_1920x0_80_0_0_feadb667156c42960b2d8fd5583a0883.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԵԱԶԲ-ն դիտարկում է Երևանի մետրոյում, «Վերին Լարսի» ընդլայնման և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների նախագծերը։ Տեղեկությունը հայտնել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը բանկի 2023 թվականի նախագծերի ներկայացման ժամանակ:«Մենք ակտիվորեն շփվում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, այն մեր վաղեմի գործընկերն է։ Այժմ դիտարկում ենք հետագա ֆինանսա-ներդրումային ծրագրերի հարցումը։ Դիտարկում ենք ոսկու արդյունահանման նախագծերը, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, մասնավորապես՝ Ամուլսարի նախագիծը», - ասել է Իլյինը։ ԵԱԶԲ-ն 4,3 մլրդ դոլարի նախագծեր է քննարկում․ ՊոդգուզովՆախագծերի մի ամբողջ շարք, ըստ նրա, դիտարկվում է «Տաշիր» խմբի հետ (արդյունաբերական կոոպերացիա, «Հայաստանի Էլցանցերի» էներգաարդյունավետության բարձրացում)։Առանձին դիտարկվում է մասնակցությունը Երևանի մետրոյի նախագծին՝ հաշվի առնելով տրանսպորտային ենթակառուցվածքների խնդիրը։Ավելի վաղ Իլյինը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ բանկը պատրաստվում է Հայաստանում տարեկան մոտ $100 մլն ներդնել:2022 թվականին ուժի մեջ է մտել ԵԱԶԲ նոր հնգամյա ռազմավարությունը, որի համաձայն` բանկը կամրապնդի իր յուրահատուկ ինտեգրացիոն դերը ԵԱՏՄ տարածքում։ Ծրագրերը ներառում են առնվազն 3 հիմնական ինտեգրացիոն մեգանախագծեր։ Կկազմակերպվեն և կմեկնարկեն նախագծեր տրանսպորտային ենթակառուցվածքների և լոգիստիկայի, պարենային անվտանգության, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներում՝ Եվրասիական տրանսպորտային միջանցք, Եվրասիական ապրանքաբաշխիչ ցանց, Կենտրոնական Ասիայի ջրային-էներգետիկ համալիր: Հայաստանում դոլարը զգալիորեն կթանկանա 2023 թվականին. ԵԱԶԲ զեկույցըԵվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ-ն նպաստում է մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, դրանց համակողմանի զարգացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/595/91/5959166_98:0:1518:1065_1920x0_80_0_0_034cc4d4084e4360624134499732c70d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական զարգացման բանկ (եազբ), հայաստան, ներդրում
եվրասիական զարգացման բանկ (եազբ), հայաստան, ներդրում
«Վերին Լարս», Ամուլսար ու Երևանի մետրո. որտեղ է պատրաստվում ներդնումներ անել ԵԱԶԲ-ն
Եվրասիական զարգացման բանկը դիտարկում է մասնակցությունը «Վերին Լարսի» ընդլայնման նախագծին՝ հաշվի առնելով Հայաստանի համար դրա ռազմավարական նշանակությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԵԱԶԲ-ն դիտարկում է Երևանի մետրոյում, «Վերին Լարսի» ընդլայնման և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների նախագծերը։ Տեղեկությունը հայտնել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը բանկի 2023 թվականի նախագծերի ներկայացման ժամանակ:
«Մենք ակտիվորեն շփվում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, այն մեր վաղեմի գործընկերն է։ Այժմ դիտարկում ենք հետագա ֆինանսա-ներդրումային ծրագրերի հարցումը։ Դիտարկում ենք ոսկու արդյունահանման նախագծերը, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, մասնավորապես՝ Ամուլսարի նախագիծը», - ասել է Իլյինը։
Նախագծերի մի ամբողջ շարք, ըստ նրա, դիտարկվում է «Տաշիր» խմբի հետ (արդյունաբերական կոոպերացիա, «Հայաստանի Էլցանցերի» էներգաարդյունավետության բարձրացում)։
Առանձին դիտարկվում է մասնակցությունը Երևանի մետրոյի նախագծին՝ հաշվի առնելով տրանսպորտային ենթակառուցվածքների խնդիրը։
«Մտածում ենք՝ ինչպես կարելի է ընդլայնել «Վերին Լարս» անցակետը։ Այս խնդրի լուծումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Մենք կարող ենք մասնակցել նախնական նախագծային աշխատանքներին, փորձել մասնավոր ներդրողների ներգրավել՝ լավ պայմաններ տրամադրելով», - ասել է Իլյինը։
Ավելի վաղ Իլյինը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ բանկը պատրաստվում է Հայաստանում տարեկան մոտ $100 մլն ներդնել:
2022 թվականին ուժի մեջ է մտել ԵԱԶԲ նոր հնգամյա ռազմավարությունը, որի համաձայն` բանկը կամրապնդի իր յուրահատուկ ինտեգրացիոն դերը ԵԱՏՄ տարածքում։ Ծրագրերը ներառում են առնվազն 3 հիմնական ինտեգրացիոն մեգանախագծեր։ Կկազմակերպվեն և կմեկնարկեն նախագծեր տրանսպորտային ենթակառուցվածքների և լոգիստիկայի, պարենային անվտանգության, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներում՝ Եվրասիական տրանսպորտային միջանցք, Եվրասիական ապրանքաբաշխիչ ցանց, Կենտրոնական Ասիայի ջրային-էներգետիկ համալիր:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ ԵԱԶԲ-ն նպաստում է մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, դրանց համակողմանի զարգացմանը։