https://armeniasputnik.am/20221210/hhum-banki-karavarichy-shurj-50-mln-dram-e-hapshtakel-qk-52437399.html
ՀՀ–ում բանկի կառավարիչը շուրջ 50 մլն դրամ է հափշտակել. ՔԿ
ՀՀ–ում բանկի կառավարիչը շուրջ 50 մլն դրամ է հափշտակել. ՔԿ
Մարտունի համայնքի 55-ամյա բնակիչը կալանավորվել է։ Վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ 10.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-10T10:47+0400
2022-12-10T10:47+0400
2022-12-10T10:53+0400
հայաստան
բանկ
փող
քննչական կոմիտե
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը 2 քաղաքացուց ընդհանուր շուրջ 50 մլն դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Քննչական գործողությունների արդյունքում պարզվել են խարդախության հանգամանքները:Բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Մարտունի համայնքի 55-ամյա բնակիչը, հանդիսանալով ՀՀ–ում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը նույն համայնքի երկու բնակչի բարձր տոկոսով եկամտաբերություն ստանալու կեղծ խոստումներ է տվել և ստացականներ տրամադրել՝ վստահություն առաջացնելով նրանց մոտ:28-ամյա երիտասարդը խարդախությամբ տիրացել է ՌԴ քաղաքացու 660 000 դրամինՄարտունի համայնքի նշված բնակիչներից մեկը բանկի մասնաճյուղի կառավարչին հանձնել է ընդհանուր 28.901.500 ՀՀ դրամ, մյուսը՝ ընդհանուր 21.694.520 ՀՀ դրամ, որոնք հափշտակվել են վերջինիս կողմից՝ քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով:Դատավորի օգնականը դատապարտյալից 300.000 դրամ է հափշտակել. նրան մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, բանկ, փող, քննչական կոմիտե
հայաստան, բանկ, փող, քննչական կոմիտե
ՀՀ–ում բանկի կառավարիչը շուրջ 50 մլն դրամ է հափշտակել. ՔԿ
10:47 10.12.2022 (Թարմացված է: 10:53 10.12.2022) Մարտունի համայնքի 55-ամյա բնակիչը կալանավորվել է։ Վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը 2 քաղաքացուց ընդհանուր շուրջ 50 մլն դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել են խարդախության հանգամանքները:
Բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Մարտունի համայնքի 55-ամյա բնակիչը, հանդիսանալով ՀՀ–ում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը նույն համայնքի երկու բնակչի բարձր տոկոսով եկամտաբերություն ստանալու կեղծ խոստումներ է տվել և ստացականներ տրամադրել՝ վստահություն առաջացնելով նրանց մոտ:
Մարտունի համայնքի նշված բնակիչներից մեկը բանկի մասնաճյուղի կառավարչին հանձնել է ընդհանուր 28.901.500 ՀՀ դրամ, մյուսը՝ ընդհանուր 21.694.520 ՀՀ դրամ, որոնք հափշտակվել են վերջինիս կողմից՝ քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով: