00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գնաճի ցուցանիշը կտրուկ կմեծանա, ինչն ուղղակի կզրոյացնի կառավարության ջանքերը. Պարսյան

Թոշակառու և նպաստառու ընտանիքների գնողունակությունը խսիտ նվազել է
Բաժանորդագրվել
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թոշակների բարձրացման հետևանքով նպաստներից զրկվելու խնդրին։
Կառավարությունը 2023 թվականի կտրվածքով նախատեսել է նպաստների ու թոշակների մի շարք բարձրացումներ, որպեսզի մեղմի նախորդ երկու տարիներին գրանցված գնաճի տեմպերը, բայց գալիք տարին մեզ համար լինելու է բավականին ռիսկային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում թոշակների բարձրացման հետևանքով նպաստներից զրկվելու խնդրի լուծման մի քանի տարբերակներ են քննարկվում։ Հարցն այն է, որ թոշակները ՀՀ–ում սեպտեմբերից բարձրացել են, բայց կան դեպքեր, երբ ընտանիքները դրա պատճառով զրկվել են նպաստից (քանի որ նրանց ընդհանուր եկամուտն աճել է)։
Պարսյանի դիտարկմամբ` եթե լինեն դրամ–դոլար փոխարժեքային նոր տատանումներ ու նվազեն դոլարային հոսքերը դեպի Հայաստան, ապա գնաճի ցուցանիշն իր հերթին կտրուկ կբարձրանա, ինչն ուղղակի կզրոյացնի կառավարության ջանքերը։
«Երբ գործադիրը բարձրացնում է նպաստառուների ու թոշակառուների եկամուտները, ապա զուգահեռաբար պետք է քայլեր իրականացնի, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն այդ գումարով ապրանքներ ձեռք բերել, առավել ևս, որ նրանք միջոցները ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքների վրա, մինչդեռ այս տարի միայն սնունդը թանկացել է 13,2 տոկոսով։ Այսինքն` թոշակառու և նպաստառու ընտանիքների գնողունակությունը խիստ նվազել է»,– նշեց տնտեսագետը։
Նա հիշեցրեց` երբ ՀՀ կառավարությունը սեպտեմբերին թոշակները 3000 դրամով բարձրացնելու որոշում կայացրեց, որոշակի խմբերի մոտ դա խնդիր առաջացրեց։ Մասնավորապես այն ընտանիքները, որոնք նպաստ են ստանում, այդ որոշման արդյունքում դուրս եկան նպաստի աջակցման համակարգից, որովհետև որոշակի գումարից բարձրի դեպքում ընտանիքն ինքնաբերաբար զրկվում է նպաստից։ Կառավարությունը վերոհիշյալ որոշումը կայացնելիս հաշվի չի առել այս հանգամանքը, ինչն, ըստ Պարսյանի, ևս մեկ անգամ վկայում է գործադիր մարմնի անփույթ աշխատանքի, ոչ համակարգված գործունեության մասին։
«Նախ պետք է փոխվեր նպաստների բալային համակարգը, վերանայվեր նպաստների հատկացման շեմը, բայց քանի որ որոշումը կայացվեց հապշտապ` նույնիսկ չթաքցնելով, որ հունվարի փոխարեն սեպտեմբերին են կայացնում որոշումը, ինչի արդյունքում հազարավոր ընտանիքներ զրկվեցին նպաստից։ Կառավարությունը կարող է նաև բարձրացնել եկամտի հարկաչափը, որպեսզի նպաստառուները շարունակեն նպաստ ստանալ թոշակի բարձրացման պարագայում»,– ասաց տնտեսագետը։
Թոշակների բարձրացմամբ նպաստներից զրկվելու խնդրի լուծման տարբերակներ են քննարկվում. նախարար
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի հաշվարկներով` նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում կազմում է 76 000 դրամ այն դեպքում, երբ միջին թոշակն այս պահին 46 500 դրամ է, իսկ հուլիսի 1-ից դառնալու է 50 00 դրամ, այսինքն` ՆՍԶ–ի պարունակության համեմատ ավելի ցածր ցուցանիշ է լինելու։ Հետևաբար թոշակով ապրող մարդկանց կենսամակարդակը շարունակելու է ցածր մնալ, և նրանք համարվելու են աղքատներ։
Իրավիճակն առավել մտահոգիչ է դառնում` հաշվի առնելով աղքատությանն առնչվող նախորդ տարվա ցուցանիշները։ Հրապարակված վիճակագրության համաձայն` 2021 թվականին ծայրահեղ աղքատների թիվը կրկնապատկվել է։
«Հատկապես երեխաների պարագայում աղքատությունը նոր խնդիրներ է առաջացնելու, որովհետև աղքատ ընտանիքներում մեծացող երեխաները չստանալով բավարար սնունդ, որակյալ կրթություն, առողջապահական ծառայություններ` ապագայում մեծ հավանականությամբ նորից լինելու են աղքատ, և ցավալի է, որ կառավարությունն այս հանգամանքի վրա պատշաճ ուշադրություն չի դարձնում»– նշեց Պարսյանը։
Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը 2022թ–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 600 դրամից հասցնելով 31 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023թ–ի հունվարի 1-ից։
Լրահոս
0