00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի բռնկումներ չեն սպասվում. Փաշինյանին ներկայացվել է ԱՆ այս տարվա կատարողականը

© Photo : official site of the Prime Minister of RAՓաշինյանին ներկայացվել է ԱՆ այս տարվա կատարողականը
Փաշինյանին ներկայացվել է ԱՆ այս տարվա կատարողականը - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Փաշինյանին ներկայացվել է ԱՆ այս տարվա կատարողականը
Բաժանորդագրվել
Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շահառուների ցանկում հաջորդ տարվանից կավելացվեն 30-35 տարեկան գյուղաբնակ քաղաքացիները:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահական հաստատությունների արդիականացման և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսված է առնվազն 50 բժշկական կազմակերպության կառուցում և վերակառուցում, այդ թվում` մոտ 20 գյուղական ամբուլատորիա։ Այս մասին զեկուցվել է այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առողջապահության նախարարություն այցելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Վարչապետին ներկայացվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը։
Մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը, որը կշարունակվի հաջորդ տարի:

«Մշակվել է «Հանրային առողջապահության մասին օրենքի նախագիծը», տարեսկզբին հաստատվել է «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների ծրագիրը», որի շրջանակում սկսվել է բժշկական հաստատությունների լիցենզավորման պայմանների վերանայման գործընթացը, նախանշվել է բուժհիմնարկներում որակի բարելավման համակարգերի ներդրում և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պլանավորվել է բուժաշխատողների, բժիշկների լիցենզավորման համակարգի ներդրում, իսկ որոշ բուհերում մեկնարկել է «բուժքույրերի բակալավրիատ» ծրագիրը:
Ընդլայնվել է անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակը, շահառուներ են դարձել նաև զոհված զինծառայողների ծնողները. 2022թ. ծնվել է 105 երեխա, որից 28-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: 2023թ. շահառուների ցանկը կընդլայնվի, և կավելացվեն 30-35 տարեկան գյուղաբնակ քաղաքացիները:
Ընդլայնվել է վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ծրագրերի շրջանակը:
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրերն ավելացվել են 2-ով՝ մամոգրաֆիկ և կոլոռեկտալ քաղցկեղի:
«2022թ. ուշադրության կենտրոնում են եղել առավել բարձր մահացածություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը. մասնավորապես, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի շրջանակում վերջին 4 տարում մատուցվող ծառայություններն ավելացել են շուրջ 3.5 անգամ, սիրտ-անոթային հիվանդություններինը՝ 2 անգամ: Նշվել է, որ ուղեղի անոթների կաթվածի բուժումը` Stroke ծրագիրը, որը հասանելի է Երևանում, 2022թ. ներդրվել է նաև Գյումրիում, 2023թ. նախատեսվում է այն ներդնել Գորիսում և Վանաձորում»,– նշված է նախարարության զեկույցում։
Պարտադիր ապահովագրության հայեցակարգը կընդունվի մինչ 2023թ-ը. Ավանեսյան
Մեկնարկել է Շտապ բժշկական օգնության միասնական համակարգի ներդրումը:
Օպտիմալացում է իրականացվում մի շարք բուժհաստատություններում։ Դրա շրջանակում նախատեսվում է «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների միավորում:
Առողջապահության նախարարը զեկուցել է, որ կորոնավիրուսն արդեն դիտարկվում է որպես վարակիչ հիվանդությունների շարքի հիվանդություն։ Այն ներառվել է «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված պատվաստումների ցանկում: Նախարարի գնահատմամբ՝ կորոնավիրուսի առումով Հայաստանում հանրային իմունիտետը բավական բարձր է, և բռնկումներ չեն սպասվում:
Վարչապետը նշել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կարևորությունը։ Նա հանձնարարել է ներկայացնել ֆինանսավորման նպատակահարմար մեխանիզմների տարբերակներ: Անդրադառնալով անպտղության հաղթահարման պետական ծրագրին` Փաշինյանը հանձնարարել է մշակել այն 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ:
Լրահոս
0