Արդյունավետ էր, բայց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը չի երկարաձգվի. Բորել

© AP Photo / Stephanie LecocqԺոզեպ Բորել
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Ժոզեպ Բորել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում ներկայացուցիչների խումբ կտեղակայվի հաջորդ տարի հնարավոր քաղաքացիական առաքելության քննարկման համար։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվի և կավարտվի դեկտեմբերի 19-ին։ Այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ամփոփելով «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները ։
Նրա գնահատմամբ` հոկտեմբերին ձևավորված առաքելությունը ցույց է տվել իր արդյունավետությունը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` առաքելությունը կավարտվի դեկտեմբերի 19-ին։
«Այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար մենք Հայաստանում ներկայացուցիչների խումբ կտեղակայենք հաջորդ տարի հնարավոր քաղաքացիական առաքելությունները քննարկելու համար», - հայտարարել է Բորելը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը, որից հետո ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց Հայաստան։
Արևմուտքը համառորեն սեպ է խրում Մոսկվայի և Երևանի համագործակցության ձևաչափի մեջ. Գոնչար
Լրահոս
0