https://armeniasputnik.am/20221212/ceghaspanutjan-kankhargelman-amenakarevvor-gvortsiqy-baqvi-ev-lgh-i-erkkhvosutjunn-e-pashinjan-52503883.html
Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը Բաքվի և ԼՂ-ի երկխոսությունն է. Փաշինյան
Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը Բաքվի և ԼՂ-ի երկխոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է փոխել տարածաշրջանային հարաբերությունների բովանկադությունը։ 12.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-12T11:02+0400
2022-12-12T11:02+0400
2022-12-12T11:09+0400
նիկոլ փաշինյան
բաքու
ստեփանակերտ
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
կովկաս
ֆորում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0c/52499822_0:108:1600:1008_1920x0_80_0_0_d2ef7e305b975d086ae4e207c8f1ee21.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն ու համագործակցությունն է Բաքվի և Ստեփանակերտի միջև։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` Ադրբեջանի ուղերձն իրական կլինի, երբ այն լսելի լինի Ստեփանակերտում` ԼՂ հայության շրջանում։Ցեղասպանություն 3 սցենարով. Փաշինյանը խոսեց Լաչինի միջանցքի կարևորության մասինՓաշինյանը նշեց, թե անհրաժեշտ է փոխել տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը։ Ըստ նրա` մեծագույն խնդիր է ատելության խոսքի կանխարգելումն ու կառավարումը, իսկ ատելության խոսք գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։Փաշինյանը հավելեց, որ մի գաղափար կար Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով քննարկումներ սկսել։ Ըստ նրա` այդ հարթակը պետք է օգտագործել ատելության խոսքը տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ, և երկրների ղեկավարները պաշտոնապես պետք է հայտարարեն այդ մասին։Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. ՓաշինյանՆա հայտարարեց, որ համաձայն է Թուրքիայում հնչած մի հայտարարության հետ, թե տարածաշրջանի բոլոր երկրներն ունեն իրար կարիքն անվտանգության, ինքնիշխանության առումով։
բաքու
ստեփանակերտ
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/0c/52499822_177:0:1600:1067_1920x0_80_0_0_29e8f6877cd475463823f2ad94b09197.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, բաքու, ստեփանակերտ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, կովկաս, ֆորում
նիկոլ փաշինյան, բաքու, ստեփանակերտ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, կովկաս, ֆորում
Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը Բաքվի և ԼՂ-ի երկխոսությունն է. Փաշինյան
11:02 12.12.2022 (Թարմացված է: 11:09 12.12.2022) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է փոխել տարածաշրջանային հարաբերությունների բովանկադությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն ու համագործակցությունն է Բաքվի և Ստեփանակերտի միջև։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք համարում։ Ադրբեջանն ամբողջ աշխարհին ի ցույց է դնում, թե իրենք պատրաստ են ապահովել ԼՂ բնակիչներ իրավունքներն ու անվտանգությունը։ Սակայն միջազգային հարթակներում հնչող այդ հայտարարության տերը կարծես միջազգային հանրությունն է, այլ ոչ թե մարդիկ, որոնք այդ նախադասության շահառուն են»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի ուղերձն իրական կլինի, երբ այն լսելի լինի Ստեփանակերտում` ԼՂ հայության շրջանում։
Փաշինյանը նշեց, թե անհրաժեշտ է փոխել տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը։ Ըստ նրա` մեծագույն խնդիր է ատելության խոսքի կանխարգելումն ու կառավարումը, իսկ ատելության խոսք գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
Վարչապետը նշեց, որ պետք է դադարեցնել մարդկանց վիրավորելու համար ուրիշ ազգի անուն տալը։ Նրա խոսքով` երբ իրեն այդպես են անվանում, իրեն ամենևին էլ չեն վիրավորում, քանի որ դա իր համար վիրավորանք չէ։
Փաշինյանը հավելեց, որ մի գաղափար կար Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով քննարկումներ սկսել։
Ըստ նրա` այդ հարթակը պետք է օգտագործել ատելության խոսքը տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ, և երկրների ղեկավարները պաշտոնապես պետք է հայտարարեն այդ մասին։
Նա հայտարարեց, որ համաձայն է Թուրքիայում հնչած մի հայտարարության հետ, թե տարածաշրջանի բոլոր երկրներն ունեն իրար կարիքն անվտանգության, ինքնիշխանության առումով։