Միրզոյանը Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը ներկայացրել է Ֆեդերիկո Վիլեգասին

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Ֆեդերիկո Վիլեգասը
Արարատ Միրզոյանն ու Ֆեդերիկո Վիլեգասը - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2022
Արարատ Միրզոյանն ու Ֆեդերիկո Վիլեգասը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարարը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահին ասել է, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, ամենաակտիվ կերպով ներգրավված է ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի առավելապաշտական, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված մոտեցումները տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խաթարող հիմնական գործոններն են: Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանմանն ուղղված քայլերի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգները:
Զրուցակիցներն անդրադարձել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ ֆորումին։
«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, ամենաակտիվ կերպով ներգրավված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանն ու Վիլեգասը խոսել են վերջին 3 տարիներին Հայաստանի` Մարդու իրավունքների խորհրդում ծավալած գործունեությանը։ Անդրադարձել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ համագործակցությունը, այդ թվում` մարդու իրավունքների ոլորտում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի առնչությամբ ՌԴ խաղաղապահները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ։
Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվեց։
Այսօր առավոտյան կրկին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 20։00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0