00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վերին Լարսում թողունակության առումով դրական տեղաշարժ է նկատվում. ինչով է դա պայմանավորված

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վերին Լարսում թողունակության առումով նկատվում է դրական տեղաշարժ
Բաժանորդագրվել
Բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վերին Լարսի անցակետի թողունակության և բեռնափոխադրումների հետ կապված հարցերին։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վերին Լարսում նկատվում է դրական տեղաշարժ, ինչը պայմանավորված է անցակետերի ավելացման արդյունքում թողունակության մեծացմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը` նշելով, որ այժմ բեռնատարներն անցակետը հատում են 5-6 օրում:
Նշենք, որ Վերին Լարսով անցնող և Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ռազմավարական ճանապարհը ձմռան շրջանում պարբերաբար փակվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, և բեռնափոխադրողները ստիպված են լինում շաբաթներով հերթում կանգնած սպասել ճանապարհի բացմանը։
«Ձմռան սեզոնը մեզ համար սկսվում է դեռ նոյեմբերից, ինչը պայմանավորված է Վերին Լարսում սողանքների ու ձնահյուսերի ռիսկայնությամբ։ Գրեթե միշտ բեռնատարներն օրերով կանգնել են եղանակային վատ պայմանների պատճառով, մինչև ավարտվել են ձնամաքրման աշխատանքներն ու չեզոքացվել երթևեկության հետ կապված վտանգները։ Դրան գումարվում էին նաև հսկայական հերթերը, որոնք մեքենաների կուտակումների արդյունքում առաջացնում էին հավելյալ խնդիրներ, որովհետև բեռնատարները Վրաստանի տարածքում կանգնում էին մոտ 20-25 օր»,– ասաց Բաղդասարյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց ընկերությունը նախորդ ամիսներին կրեց զգալի վնասներ, բայց հիմա, երբ մեքենաները կարողանում են մեկ շաբաթվա ընթացքում հասնել Ռուսաստան, ռիսկն արդեն կառավարելի է, և վնասներն այդքան մեծ չեն լինի։
«Բագրատաշենից մինչև Լարս մեքենաները հասնում են մեկ շաբաթում, ռուսական կողմում ձևակերպումներն արվում են հնարավորինս արագ։ Դա տևում է մի քանի ժամ։ Հիմնական հարցը կապված է Վրաստանի տարածքում առաջացող կուտակումների հետ։ Մենք ստիպված ենթարկվում ենք ընդհանուր օրենքներին»,– ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1–ից Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից տրանսպորտային երթևեկությունը սկսել է իրականացվել 12 նոր գոտիներով։
Տարեվերջին նախատեսվում է գործարկել ևս երկու գոտի` մեծ տրանսպորտային միջոցների համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր քանակը կավելանա` հասնելով մինչև 39–ի։ Ըստ նախագծի` հնարավոր կլինի հասնել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի թողունակության` մինչև 4 հազարի պոտենցիալ հնարավորությամբ
Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2022 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն՝ Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարների քանակը նվազել է 800-ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։
Ավելի քան 10 օր կանգնած են հերթում. Քերոբյանը` Վերին Լարսում մնացած բեռնատարների մասին
Լրահոս
0