00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը

© Sputnik / Aram NersesyanՍտեփանակերտ. արխիվային լուսանկար
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ Հայաստան–Արցախ գազատարն անցնում է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքով։
«Դրան զուգահեռ Արցախի ժողովուրդն արդեն 32 ժամ գտնվում է ամբողջական շրջափակման մեջ։ Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»,– գրել է Ստեփանյանը։
Գազամատակարարման դադարեցման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Արցախի տեղեկատվական շտաբը։
«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ։ Իրավիճակի մասին պարբերաբար տեղեկություն կտրամադրվի հանրությանը»,– նշել է տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Հիշեցնենք նաև, որ Արցախի Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8-ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խանգարում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն (գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ)։ ՀՀ կառավարության ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16-ին սկսեց վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվեցին։ Մարտի 19-ին բնական գազի մատակարարումը վերականգնվեց։
Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվեց գազամատակարարումը։ Մարտի 24-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։ Գազամատակարարումը վերականգնվեց մարտի 28-ին։
Լրահոս
0